
Պուտինը Սարգսյանին կանչել է Մոսկվա
168.am-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն, օգոստոսի 8-ին, ամենայն հավանականությամբ, աշխատանքային այցով նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նապագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ նույն աղբյուրների, իրականում Պուտինն է Ս. Սարգսյանին հրավիրել Մոսկվա` Եվրասիական միությանն անդամագրվելու հարցում Հայաստանի դիրքորոշումը վերջնականապես հստակեցնելու նպատակով:
Պուտինին, վրդովվեցրել է այդ հարցում Հայաստանի խուսափողական կեցվածքը և նա, նույն աղբյուրների համաձայն, Ս. Սարգսյանից վերջնական պատասխան է պահանջելու: