ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստան»-2-ն է, ՀԱԿ-ը` «Բարգավաճ Հայաստան»-3-ը

«Հայաստանում ընդանրապես կա մի կուսակցություն` «Բարգավաճ Հայաստան»: Այսինքն` Հանրապետական կուսակցությունը`«Բարգավաճ Հայաստան»-2-ն է, ՀԱԿ-ը`«Բարգավաճ Հայաստան»-3-ը և այլն»,- այսօր 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կեցվածքի մասին, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: «Սրանք բոլորը «Բարգավաճ Հայաստան» են այն իմաստով, որ մարդիկ հավաքվում են մի խմբակի մեջ և ձգտում են լավ դիրքի ու փողի: Ի՞նչ է ասում պատգամավորը, երբ գալիս է ընտրատարածք` անպայման օգտագործում է «ախպեր» բառը». «ախպե՛ր, ինձ օգնի, որ ես էլ մեր ախպորը օգնեմ, իրա համար լավ կըլնի, մեր համար էլ լավ կըլնի, քո համար էլ լավ կըլնի, ու վաաբշե լավ կըլնի»: Այսինքն` կկարողանան թալանել ազգային ունեցվածքի մի զգալի մասը: Ամբողջ խոսակցությունը սա է բոլոր կուսակցություններում»,- ասում է Ա. Մանուչարյանը:

Ըստ Ա. Մանուչարյանի, կուսակցությունների տարբերությունը դրսևորվում է միայն մեկ հարցում. «Արտաքին ի՞նչ ուժի հետ է մտել գործարքի մեջ և տվյալ պահին իշխանությունը պահող ուժի հետ ի՞նչ հարաբերություններ ունի: Այս գործարքների շրջանակում էլ հենց լուծվում են բոլոր խնդիրները: Հիմա երբ մենք տեսնում ենք, թե այս կամ այն ուժը երևաց, նշանակում է այս կամ այն երկիրը ինչ գռմռաց, և տվյալ կուսակցությունը նայում է իշխող ուժին ու դրսից եկող իմպուլսին, թե դրանցից ո՞րն է ավելի հզոր: Երբ ավելի շատ վախենում է դրսից եկող ձայնից, նա ընդդիմադիր կեցվածք է ընդունում, երբ վախենում է ներսի ձայնից, նա ավելի լոյալ է դառնում իշխանությանը»:

 


Տեսանյութեր

Լրահոս