Ներդրվում են ՌԴ-ի կողմի՞ց

Այսօր «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը մամուլի ասուլիսում՝ խոսելով «նախագահական ընտրությունների թեկնածուների հավանականությունը» թեմայով,  կարծիք հայտնեց, թե Հայաստանի ընտրությունների վրա արտաքին ազդեցություն առավելագույնը ներդրվում է Ռուսաստանի կողմից: «Չզարմանաք, թե որքան շատ են քաղաքական գործիչների այցելությունները Ռուսաստան. որքան շատ են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Ռուսաստանի տարբեր մակարդակի դեմքերի հետ: Եվ շատ դժվար է պատկերացնել, թե պատմական այս հատվածում ի՞նչ խնդիր է լուծում նախագահ Սարգսյանը: Պարզ է, որ գործող կամ հաջորդ նախագահը միշտ պետք է լինի ճնշման տակ: Գործող նախագահին փորձում են ցույց տալ արևմտամետ, իսկ ընդդիմադիր ուժերին` ռուսամետ, սակայն, ես կարծում եմ, որ դա չափազանց կոպիտ մոտեցում է: Սակայն մենք պետք է մտածենք` մտնել Եվրասիական մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն: Վարչապետը հստակ ասաց, որ Եվրասիական միությունը մեզ ոչինչ չի տա, իսկ Եվրամիությունը մեզ շատ բան կտա: Հիմա հարց է ծագում, թե Եվրասիական նախագծի հեղինակ Վ.Պուտինն ինչպե՞ս կնայի Հայաստանի այդ մերժողական դիրքորոշմանը: Թե՞ մենք կարող ենք գտնել ավելի ճկուն բանաձև և խելոք հորթի նման երկու մոր կաթ ուտել»,- ասաց սոցիոլոգ Ա.Ադիբեկյանը:

 


 

 

Տեսանյութեր

Լրահոս