Իրանցի զինվորականները հետապնդում են նույն նպատակը, ինչ իրանցի դիվանագետները. Ռոուհանի
                                    Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը ենթարկվելու է միջազգային իրավունքի բոլոր նորմերին` ի ցույց դնելով իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը.
«Մենք ենթարկվելու ենք միջազգային բոլոր օրենքներին, որպեսզի ստանանք միջազգային հանրության վստահությունը` կապված մեր միջուկային տեխնոլոգիաների խաղաղ բնույթի հետ:
Իրանցի զինվորականները հետապնդում են նույն նպատակը, ինչ իրանցի դիվանագետները, այն է` խաղաղություն, անվտանգություն, լեգիտիմ իշխանություն, ինչպես նաև ազգային իրավունքների ու շահերի պաշտպանություն»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    