Բաժիններ՝

Ռուսաստանը հուսալի գործընկեր է, որովհետև չի պարում ուրիշի դուդուկի տակ. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Вести в субботу ծրագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը միջազգային արենայում և ներքին դաշտում վարում է անկախ, ինքնիշխան քաղաքականություն` ժողովրդի պահանջին համապատասպան:

Պուտինն ընդգծել է, որ «ուրիշի դուդուկի տակ չպարելը» Ռուսաստանին հնարավորություն է տալիս մնալ հուսալի գործընկեր: Պուտինը միևնույն ժամանակ հրաժարվել է մեկնաբանել ինքնահռչակ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը ճանաչելու հնարավորություն` նշելով, որ այդ թեմայի շուրջ իր բառերը կարող են ընկալվել «հակաարդյունավետորեն»:

Պուտինը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումների ժամանակ ոչ պաշտոնական իրավիճակում միմյանց հետ զրուցելիս երբեմն անցում են կատարում «դու»-ի: Մեկնաբանելով այն, որ Time պարբերականը նրան ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ մարդ` Պուտինը հայտարարել է, որ դա Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված հարգանք է:

2016 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված` Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահի հետ համագործակցության` անկախ նրանից, թե ում կընտրի ԱՄՆ-ի ժողովուրդը:

Կարդացեք նաև

Պուտինն ընդգծել է, որ մի շարք հարցերի շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև կան տարաձայնություններ, որոնք մասնավորապես վերաբերվում են անվտանգության ոլորտին:

Պուտինը մանրամասնել է, որ նկատի ունի ՀՀՊ-ի համակարգից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ինչն իրենց համար գլխավորն է: Պուտինը հավելել է, որ տարաձայնություններ կան նաև միջազգային օրակարգի այլ թեմաների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս