Բաժիններ՝

Ո՞ւմ են վստահել տիրակալները

Բժիշկ դասականներից մեկն իր աշակերտներին ասել է. «Եթե բժշկի ձեռքը հիվանդին դիպչելուց հետո հիվանդը չի լավանում, ուրեմն նա լավ բժիշկ չէ: Բժշկին հավատալն ու վստահելը բուժվելու առաջին գրավականն է»: Մեծ տիրակալները միշտ ունեցել են իրենց անձնական բժիշկները, որոնց ճանաչել են շատ նեղ միջավայրում: Սակայն պետք է ասել, որ այդ բժիշկները շատ մեծ ազդեցություն են ունեցել իրենց հայտնի հիվանդների վրա: Շատ կարեւոր էր, թե ինչպիսի պալատական բժիշկ էր ընտրված: Դեմոկրատական երկրների ղեկավարների բժիշկները, որպես կանոն, ունեին շատ լավ կրթություն ու վերապատրաստված մասնագետներ էին, իսկ դիկտատորները միշտ ընկնում էին խաբեբաների ձեռքը:

Ուինսթոն Չերչիլի պալատական բժիշկը 1940 թվից Չարլզ Ուիլսոնն էր, ով ավելի հայտնի էր լորդ Մորան անունով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ անշնորհակալ բրիտանացիներն ընտրեցին լեյբորիստներին, իսկ Չերչիլը մեկնեց Շվեյցարիա, լորդ Մորանը նրան ուղեկցում էր: Նրանք իսկապես ընկերացել էին, իսկ Մորանի ազդեցությունը դեպրեսիաներից տառապող Չերչիլի վրա բավական մեծ էին: Իհարկե, պետք է նաեւ նշել, որ Չերչիլը երբեմն բժշկի ասածները չէր կատարում:

1951թ. 76 տարեկան հասակում սրտի ու ուղեղի կաթված ստանալուց հետո, Չերչիլը նորից զբաղեցրեց վարչապետի պաշտոնը եւ այդ պաշտոնում մնաց մինչեւ 80 տարեկանը: Մորանի հորդորներին հակառակ՝ նա չէր ուզում հրաժարվել պաշտոնից, մինչեւ որ մի անգամ եւս ուղեղի կաթված չստացավ: Դրանից հետո նա եւս 10 տարի ապրեց, գրեց իր հայտնի մեմուարները եւ ստացավ Նոբելյան մրցանակ: Մասամբ այստեղ մեծ դեր ուներ նաեւ նրա ընկերն ու բժիշկը:

Հիտլերի կյանքում վատ դերակատարում է խաղացել նրա պալատական բժիշկը: Թեոդոր Մորելը մոդայիկ բժիշկ էր, որն իր պրակտիկայում թատերական էֆեկտներ էր օգտագործում` հաճախորդին նշանակելով, ինչպես ինքն էր ասում` «հրաշագործ միջոցներ»:

Կարդացեք նաև

Նրա այցելուները հիմնականում կինոդերասաններ էին, հայտնի, կիսագրագետ մարդիկ: Հիտլերն ինքը լինելով ոչ այնքան լավ կրթված մարդ, ինտելեկտուալ մարդկանց տանել չէր կարողանում: Մորելն էլ նրա վստահությունը շահել էր հենց այդպիսին լինելով: Մորելը, կարելի է ասել, ոչ թե բժիշկ էր, այլ խաբեբա հեքիմ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս