«Լազարևյան ակումբը» ֆինանսական աջակցություն է ստացել Վլադիմիր Պուտինից

Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Մոսկվայում տեղի է ունեցել «Լազարևյան ակումբի» հիմնադիրների հանդիպումը, որին, մասնավորապես, մասնակցել են ակումբի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը, հայտնի գործարար, «Մոնարխ» կոնցեռնի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը և այլք։

Հանդիպման ժամանակ, որն անցել է աշխատանքային ճաշի ձևաչափով՝ ԱՊՀ պետությունների Ինստիտուտում, ակումբի հիմնադիրները քննարկել են «Լազարևյան ակումբի» հաջորդ նիստերի ժամանակացույցն ու քննարկումների թեմաները։

Զատուլինը տեղեկացրել է գրոծընկերներին, որ այս տարի ակումբն արժանացել է ՌԴ Նախագահի անվանական դրամաշնորհին, ինչն ընդգծում է ՌԴ նախագահի վերաբերմունքն ակումբի գործունեությանը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Զատուլինի՝ Արցախ կատարած այցի վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը, մշակել և հրապարակել ակումբի միասնական պատասխանը։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Լազարևյան ակումբի» հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի առաջին օրերին, Երևանում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031