«Այս տարին մեզ համար լինելու է բավական լուրջ վայրիվերումների տարի». Վարդան Խաչատրյան

«2016 թվականը լինելու է ամենաբարդ ու ամենադժվար տարիներից մեկը համաշխարհային պատմության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Նրա գնահատմամբ՝ այս տարի որևէ կերպ գոյություն ունեցող սպառնալիքների մեղմացում չի լինի.

«Մենք բոլորս պատկերացնում ենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցում մոտեցել է վճռորոշ փուլը, եվրոպական կառույցները փորձում են հավասարություն հաստատել ադրբեջանական և հայկական կողմերի մեջ: Հավասարության նշանը փորձելու են դնել այն պայմաններում, որ բոլորս գիտենք, որ անհամեմատելի է մարդկային իրավունքների վիճակը Հայաստանում և Ադրբեջանում: Ներկայիս աշխարհը շահերի կշռելիության աշխարհ է, Ադրբեջանը սպասում է, որ իր մատուցած ծառայություններից, խավիարի քաղաքականությունից ելնելով՝ նրա նկատմամբ պետք է լինի մեղմ քաղաքականություն: Կարող ենք ենթադրել, որ այս տարին լինելու է մեզ համար բավականին լուրջ վայրիվերումների տարի»:

Հարցին՝ ԵԽ ԽՎ-ում քննարկվելիք հակահայկական բանաձևերում արդյոք մեր իշխանություններն էլ իրենց մեղավորության բաժինն ունեցա՞ն, Վ. Խաչատրյանը պատասխանեց, որ գուցե կան որոշակի բացթողումներ, բայց «եթե գոյություն ունի միջազգային պատվեր, թե ինչպիսին կլինի իշխանությունների աշխատանքը, դա էական չէ»:

Կարդացեք նաև

Վ. Խաչատրյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե այդ բանաձևերի ընդունումը մեծ կշիռ չի ունենա: «Այսօր Եվրոպան հարաբերական վիճկում է, խառնված է, և այլն, բայց նրա հնարավորությունները՝ ներազդել Հայաստանի վրա, որևէ կերպ չի կարելի հաշվարկից հանել: Տնտեսական լծակների առումով նա շատ ուժեղ է»,- նշեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս