Բաժիններ՝

«Ես դժգոհ եմ «Չելսիի» արդյունքներից». Գուս Հիդինգ

Լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը խոստովանել է, որ հատուկ էմոցիաներ չի տածում թիմի ընթացիկ արդյունքների կապակցությամբ:

«Բոլորը գիտեն, թե մենք որտեղ էինք դեկտեմբերին: Մի կողմից՝ հիմա մենք առանց պարտությունների ենք խաղում: Բայց ես չեմ կարող ուղղակի վերցնել և հպարտությամբ ասել, որ մենք ոչ մի խաղ չենք պարտվել: Ես դժգոհ եմ արդյունքներից, եթե խոսենք մրցաշրջանի մասին: Մենք պետք է սպասենք և հույս ունենանք, որ մեր գործերը կլավանան: «Չելսին» պետք է իրեն թափ տա: Ակումբում բոլորը պետք է հասկանան, թե մենք ինչքան մոտ ենք դուրս թռնելու գոտուն, կամ կարո՞ղ ենք արդյոք մոտենալ Եվրոպական գոտուն: Մենք պետք է բարձունքի վրա լինենք»,- ասել է Հիդինգը The Guardian-ին տված հարցազրույցում:

Տվյալ պահին «Չելսին» 25 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում: Պրեմիեր լիգայի վերջին 6 խաղերում լոնդոնյան ակումբը պարտություն չի կրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031