
Microsoft-ը հրաժարվում է Lumia սմարթֆոնից ու Windows 10 Mobile հարթակից

Microsoft ընկերությունը հայտարարել է Windows 10 Mobile հարթակի, ինչպես նաև Lumia սմարթֆոնների վրա աշխատանքների դադարեցման մասին, հայտնում է GSMArena-ն:
Ինչպես նշում է պարբերականը, այդ մասին տեղեկությունը հրապարակվել է գործընկերների մասին Microsoft-ի հատուկ համաժողովի ժամանակ:
Այսկերպ Lumia մոդելային շարքի վերջին սմարթֆոնը կդառնան վերջերս անոնսավորված Lumia 650-ը: Սմարթֆոնը կստանա 5-դյույմանոց 1280х720 կետայնությամբ դիսփլեյ, կաշխատի Qualcomm Snapdragon 210 կամ Qualcomm Snapdragon 212 չիփսեթների հիման վրա:
Նորույթի դեբյուտը նախատեսված է 2016թ. փետրվարի 1-ին: