Կաթնային շոկոլադի օգտակար հատկանիշները
Երբևէ հանդիպե՞լ եք մեկին, ով չի սիրում շոկոլադ: Եթե նույնիսկ հանդիպել եք, ապա, հավանաբար, այդ մարդիկ հրաժարվում են այս համեղ քաղցրավենիքից՝ չգիրանալու պատճառով:
Շոկոլադն օգնում է հանգստացնել նյարդերն ու, թեկուզ մի քանի րոպեով, բայց մանուկ զգալ մեզ: Որոշ դեպքերում էլ շոկոլադի մի կտորը կարող է մարդու կյանքը փրկել:
Բոլորս էլ գիտենք, որ շոկոլադը մի քանի տեսակի է լինում: Այն կարող է լինել դառը, կաթնային, սպիտակ և հասարակ: Դառը շոկոլադը շատ օգտակար է, սակայն բոլորը չեն որ սիրում են դառը շոկոլադը: Իսկ գիտեի՞ք, թե ինչ օգտակար հատկանիշներ ունի կաթնային շոկոլադը:
Շատերը կարծում են, որ, բացի ավելորդ կիլոգրամներից և ատամների կարիեսից, այս տեսակի շոկոլադը ոչինչ չի տալիս:
Կաթնային շոկոլադի օգտակարությունը
1. Կաթնային շոկոլադը հարուստ է կալցիումով, երկաթով, կալիումով և մագնեզիումով, ինչպես նաև՝ այն պարունակում է թեոբրոմին: Այս բոլոր բաղադրիչները լավացնում են սրտամկանի աշխատանքը, լավացնում են ուղեղի գործունեությունը, կարգավորում են նյարդային համակարգը:
Ոչ միայն դառը շոկոլադը, այլև՝ կաթնայինը, սրտի հիվանդությունների և ինսուլտի կանխարգելման պրոֆիլակտիկ միջոց է:
2. Կակաոն օգնում է թարմանալ և հավելյալ էներգիա է տալիս: Եթե սպորտով եք զբաղվում կամ ակտիվ կյանք եք վարում, ապա մի կտոր կաթնային շոկոլադն անպայման պետք է լինի պայուսակի մեջ: Հենց այս շոկոլադն է արագ վերականգնում ուժերը ծանր ֆիզիկական և մտավոր աշխատանքից հետո:
3. Կաթնային շոկոլադը հակադեպրեսանտ միջոցների մեջ ամենաառաջինն է: Այն նաև օգնում է մեզ դառնալ ավելի բարի, ավելի վստահ և խելացի, այնպես որ, հանգիստ կերեք օվա ընթացքում այս համեղ քաղցրավենիքը (օրական ոչ ավելի, քան 30 գրամ) և առողջ ու երջանիկ կլինեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը