Բաժիններ՝

Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը բոյկոտում է. առաջիկա ներկայացումները չեղյալ են հայտարարվել

Երևանի Կամերային երաժշտական թատրոնում նախատեսված վաղվա ներկայացումը՝ «Մոխրոտը» (հունվարի 24-ին, սկիզբը-12:00, 14:00), չի կայանալու: Այս մասին 168.am-ի թղթակցին հայտնեցին թատրոնի ադմինիստրատիվ անձնակազմից: Նույն աղբյուրից մեզ տեղեկացրեցին, որ լուրջ կասկածի տակ է նաև առաջիկա ներկայացումների ճակատագիրը: Ենթադրվում է, որ թատրոնի անձնակազմն այս կերպով իր դժգոհությունն է հայտնում մշակութային կառույցի ներսում սկիզբ առած խռովությանը, որի հիմքում, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի ոչ մի կերպ չբավարարվող ամբիցիաներն են: Թատրոնում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտն անձնակազմի 40-ից ավելի անդամների դրդել է ստորագրահավաք կազմակերպել՝ պահանջելով վերջինիս հեռացումը Կամերային երաժշտական թատրոնից:

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտական թատրոնում կրկին խռովություն է հասունացել: Թատրոնի անձնակազմը հստակ որոշում է ընդունել՝ չի շարունակելու աշխատանքները գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ: Ասում են՝ թատրոնը պարապուրդի է մատնվել, նոր ներկայացումներ չեն բեմադրվում, գլխավոր ռեժիսորը լեզու չի գտնում ո´չ սեփական ամբիցիաների, ո´չ թատրոնի ողջ անձնակազմի հետ:

Բանը հասել է նրան, որ թատրոնում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտն արդեն անտանելի է այն աստիճան, որ գլխավոր ռեժիսորն անգամ չի ողջունում թատրոնի դերասաններին, նրանց միջև ցանկացած կոնտակտ այլևս խզված է:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս