Քննչական կոմիտեն՝ քննիչի «փախուստի» մասին

Դատարանն այսօր պարտավորեցրել էր քննիչին արգելանքից ազատել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Վերջինիս պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել էր, որ քննիչը փախել է և ազատման փաստաթուղթը չի տալիս:

ՀՀ քննչական կոմիտեից, պարզաբանելով հայտարարությունը, թե քննիչը փախել է, 168.am-ին փոխանցեցին, որ կարծում են՝ փաստաբանն առավել քան գիտակցում է, որ քննիչը դատարանի միջանցքներում որոշում չի կայացնում, նրա աշխատավայրը դատարանում չէ: Քննչական կոմիտեից հայտնեցին նաև, որ պատշաճ ընթացակարգով արգելանքից ազատելու որոշումն՝ ի կատարումն դատարանի որոշման կայացվել է. քանի որ բժշկուհու առողջական վիճակը վատացել է, նրա հետ քննչական գործողություն հնարավոր չէր կատարել:

Նշենք, որ Շուշանիկ Բախշյանը ներգրավվել էր որպես կասկածյալ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով: ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ 2015թ. հուլիսի 24-ին և 25-ին հիվանդանոցում Մ.Մարգարյանի զննությունից հետո` ջերմության առկայության պայմաններում (նաև անամեզում ջերմության առկայությունը բարձր թվերի  վրա) հիվանդին չհոսպիտալացնելը չի եղել հիմնավորված:

Ինչ վերաբերում է Մերի Մարգարյանի բուժօգնության և հետազոտությունների ընթացքում թույլ տրված բացթողումների և Մերի Մարգարյանի ու նորածնի մահվան պատճառական կապին,  ապա հանձնաժողովը նշել է, որ 27.07.2015թ. ժամը՝ 09:00-ին,  հիմք ընդունելով արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքները (որոնց զարգացման պատճառները եղել են հղիության հետ կապված), և որ նշված փոփոխություններն ընթացել են արագընթաց, պետք է հնարվորինս ավելի շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով:

Կարդացեք նաև

Ըստ փորձագետների՝ նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մերի Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ:

Երեկ քննիչը Շուշանիկ Բախշյանին ձերբակալելու մասին որոշում էր կայացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս