Բաժիններ՝

4 ֆանտաստիկ տրենդ՝ CES 2016-ից

Լաս Վեգասում անցկացվող CES 2016 տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացված ամենահետաքրքիր և իրականությունից հեռու թվացող 4 տրենդը:

1. Հասանելի խելացի տուն

Խելացի տունը CES-ում ներկայացվում է արդեն տասնամյակներ, բայց միայն հիմա է դառնում իսկապես հասանելի՝ ոչ թանկ ու պարզ փոփոխությունների արդյունքում: Այսօր դուք կարող եք սկսել ձեր խելացի տունը տարբեր խելացի գործիքներից, օրինակ՝ Hue լամպեր և Nest թերմոստատ: Ավելացնելով նոր սարքեր և դրանք միացնելով՝ հնարավորություն է ստեղծվում քայլ առ քայլ խելացի տուն կառուցել: Շատ ընկերություններ, ստարտափից մինչև այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Apple-ն ու  Google-ը, մշակում են ստանդարտներ ու էկոսիստեմներ՝ ամբողջական խելացի տան առանձին սարքերի միացման համար: «Արդեն մոտ ապագայում մենք կկարողանանք մեր էլեկտրոնային ասիստենտին ասել՝ երբ զնգա զարթուցիչը, հաղորդիր ինձ եղանակը, միացրու լոգարանի լույսը»,- ասել է GFK-ի փոխտնօրեն Քևին Թեյլորը:

2. Ինքնակառավարվող էլեկտրոմոբիլներ

Կարդացեք նաև

2020թ. աշխարհում կվաճառվի ամբողջական ավտոպիլոտով 1 մլն ավտոմեքենա: Այսպիսի ֆանտաստիկ հայտարարություն է  արել Շոն Դյու Բրավեկը (Սպառողական տեխնոլոգիաների հետազոտության կենտրոնի նախագահը)՝ ցուցահանդեսի բացման խոսքում: Ավտոինդուստրիան ամբողջապես կփոխվի: Շուտով մեր մեքենաները կլիցքավորվեն հենց ավտոկայանատեղիներում (այդպիսի տեխնոլոգիա ներկայացրել է Qualcomm-ը), իսկ երբ ուզենանք՝ կարող ենք մեքենաներին կանչել մուտքի մոտ: Դե, իհարկե, կարող ենք նաև էլեկտրոնային ասիստենտին  ասել նպատակակետը և հանգիստ նստել մեքենայում: Եթե ալարենք կառավարել մեքենան, կարող ենք ղեկի փոխարեն՝ ձայնով դա անել:

3. Վիրտուալ իրականությունն արդեն իրական է

Oculus Rift-ը՝ ներկայացրել, իսկ HTC-ն ու Valve-ն ցուցադրել են իրենց համակարգը, որն ունակ է վիրտուալ ու իրական աշխարհները միավորել տեսախցիկի օգնությամբ: Արդեն այս գարնանն ամբողջ աշխարհի մարդիկ կարող են օգտվել դրանից: Վիրտուալ իրականությունում պարզ է դառնում, որ ստեղնաշարային ինտերֆեյսը «սպանում» է բեռնման փորձը, իսկ ահա ձայնային ինտերֆեյսը կարող է լրացնել այդ փորձը:  Ինտելեկտուալ ձայնային ասիստենտ VR-ը  կարող է ոչ միայն զվարճանք լինել, այլև դառնալ նախագծման կամ ուսուցման գործիք:

4. Անկար փորձ

Խելացի լվացքի մեքենա Whirlpool-ն ինքը կպատվիրի լվացքի փոշին Amazon-ում: Ford ավտոմեքենան կհաղորդի Nest թերմոստատին, որ դուք գնում եք տուն, և ժամանակն է տան ջերմաստիճանը սարքել այնպիսին, ինչպիսին դուր է գալիս ձեզ: Էկոհամակարգերի ու բրենդերի միջև սահմանները վերանում են, իսկ սարքերն ու ծրագրերը փոխգործակցում են միմյանց հետ, որպեսզի մեզ համար ապահովեն խելացի ու ընկերական միջավայր: Այս ճանապարհին հաջորդ քայլը կլինի սարքերի, ծառայությունների, ծրագրերի միավորումը ինտելեկտուալ ասիստենտի միջոցով:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս