Վ. Բաղդասարյանի խոսքով՝ եթե մարդիկ հայտարարություն են անում, պետք է պատասխանատվություն կրեն և իմանան` ում մասին ինչ հայտարարություն են անում: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց ծանոթանալ գեներալ Մ. Գրիգորյանի ռեժիմին այս ապրիլյան պատերազմից հետո. «Առավոտից իրիկուն նրա քնելաժամանակն օրական 3-4 ժամ է, և նա կարգավորում է բոլոր խնդիրները: Նա երիտասարդացել է, հիշել է 90-ականները և պայքարում է»:
Խոսելով նախագահների հանդիպումից ունեցած իր ակնկալիքների մասին՝ Լ. Զուրաբյանը նախ՝ ասաց, որ չի ուզում գուշակություններ անել, ապա նշեց, թե, կարծես, լուրջ կազմ է հավաքված՝ արտգործնախարարներ են գնացել, ինչը, ըստ նրա, հուշում է, որ միջազգային հանրության կողմից կա ինչ-որ վճռականություն՝ ինչ-որ ձևով կարգավորել իրավիճակը:
Ադրբեջանի թիմի ներկայացուցիչները և երկրպագուները, մրցավայրում թողնելով իրենց սպորտային հանդերձանքի մի մասը և Ադրբեջանի դրոշը, փախել են մրցավայրից, այնուհետև` Լվովից:
Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը: Նախքան բուն քննարկմանն անցնելը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԸՕ 5 պահանջներին սատարել են ընդդիմադիր 3 խմբակցությունները, քաղաքացիական հասարակությունը, սակայն բանակցությունները դրանց ընդունման վերաբերյալ արդյունք չեն տվել, այսինքն` կոնսենսուս չկա, նաև չեն քննարկվել ՀԱԿ ներկայացրած այլ առաջարկներն ԸՕ-ի վերաբերյալ: Լ.Զուրաբյանը նշեց, որ նաև Թրանսփարենսի Ինթերնեյշնլի կողմից ներկայացված են բազմաթիվ շատ կարևոր առաջարկներ:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների քվեարկության արդյունքում, որոնք իրենց ձայները տվել են ամբողջ աշխարհից գերմանական Deutsche Welle պարբերականի կայքում, ճանաչվել է Գերմանիայի առաջնության 2015-16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Qatar Airways-ն ավելացնում է Հայաստանն իր չվերթերի չվացուցակին և նախատեսում է շաբաթվա ընթացքում 4 թռիչք իրականացնել Դոհա-Երևան-Դոհա՝ Հայաստանը կապելով աշխարհի 150 քաղաքների հետ: Առաջին օդանավը վայրէջք է կատարել այսօր վաղ առավոտյան:
«Ամենաջերմ շնորհակալական խոսքերս եմ հղում իմ հայրենակիցներին, սփյուռքում ապրող հայերին, բոլոր-բոլորին, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին, ովքեր եղել են իմ կողքին այս ողջ ընթացքում»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը խմբակցության անունից հայտարարեց, որ ԼՂՀ ճանաչումը բոլորի վաղեմի նպատակն է, սակայն հորդորեց ձեռնպահ մնալ և հետևել քաղաքական զարգացումներին, իսկ պատեհ պահին հարցը կդրվի քննարկման: Ըստ նրա` ՀՀԿ-ն էլ չի մասնակցի այս քվերակությանը. «Երբ պատեհ պահը գա, ընդամենը կես ժամվա խնդիր է, որ մենք հավաքվենք ու խնդրին լուծում տանք»:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր Ավստրիայի մայրաքաղաքում կանցկացնեն առաջին հանդիպումը Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումից հետո, որն ամենազգալին էր 1990-ականների կեսից ի վեր, գրում է TASS-ը:
«Cancer Causes and Control» ամսագիրը վերջերս հրապարակել է մի հետազոտության արդյունքներ, որում ասվում էր, որ ամիշները բարձր դիմադրողականություն ունեն քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ:
Եթե ցանկանում եք նվազեցնել քիմիական նյութերի օգտագործումը ձեր կենցաղում, ապա healthylivingstyle կայքի առաջարկած խառնուրդը ձեզ համար է: Շատերն են սիրում հագուստը փափկեցնող միջոցներ օգտագործել, սակայն դրանք լի են քիմիական տարրերով, որոնք վնասում են մեր առողջությանը:
Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը չափազանց օգտակար է լյարդի համար: Այն վերականգնում է լյարդի ճիշտ աշխատանքը, պաշտպանում է այն տոքսիններից և երկարացնում է այս օրգանի երիտասարդությունը: Սակայն այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ սուրճը ճիշտ ենք խմում:
Երաժիշտ, փիլիսոփա Միխայիլ Կազինիկը mel.fm-ին պատմել է, թե ինչու է դպրոցը նման բորտ-ուղեկցորդուհու, ինչու ֆիզիկայի ուսուցիչները պետք է խոսեն Բախի մասին, և ով է գողանում երեխաների լավագույն տարիները:
Similarweb-ի տվյալները ցույց են, որ հայկական կայքերի այցելությունները Ադրբեջանցից աճել են
«Պետք է ուղղակի ինքդ քեզ հետ, առանց ինքդ քեզնից ամաչելու, մաքսիմում անկեղծ հարց ու պատասխանի մեջ մտնես: Եվ դա այնքան բարոյական քայլ է՝ նախ և առաջ՝ ինքդ քո նկատմամբ, հետո՝ դիմացինի: Պետք է հարց տաս՝ ո՞վ եմ ես, ըստ էության, ղեկավա՞ր, թե՞ վարձու աշխատող»:
«Երեխային միայնակ մեծացնող մայրերը, իհարկե, հերոսական կերպարներ են, սակայն հոր ֆունկցիան անփոխարինելի է, նրա բացակայությունը ոչ ոք լիարժեք չի կարող լրացնել»,- մեկնաբանեց Նալչաջյանը: Ծնողների հարաբերությունները երեխայի համար օրինակներ են. եթե մոդելներն աչքի առաջ խաթարված են, կամ առավել ևս` չկան, մարդն իր անձնական կյանքը ստեղծելիս կարող է շատ լուրջ դժվարությունների առաջ կանգնել:
Եթե ցանկանում եք առավոտյան առողջ նախաճաշ ընդունել, ապա healthylivingstyle կայքը ներկայացնում է առողջ նախաճաշ, որը ձեզանից կխլի ընդամենը մի քանի րոպե:
Այս ցանկում առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է: Մեկ տարվա ընթացքում վաճառվել է կատալոնացիների 3.6 մլն խաղաշապիկ:
Դեռ 1950-ականներին հայտնի կենսաքիմիկոս Էռնեստ Քրեբսը փորձում էր պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում քաղցկեղի բջիջները, ու ինչպես է հնարավոր բուժել դրանք:
Գադջետների սխալ օգտագործումը վաղ թե ուշ հանգեցնում է աչքերի հետ խնդիրների: Սա հատկապես վերաբերում է երեխաներին և պատանիներին, ովքեր բավականին երկար ժամանակ են անցկացնում էլեկտրոնային սարքերի դիմաց: Այս խնդրի լուծման համար Samsung-ը ստեղծել է հատուկ հավելված, որը կսովերեցնի երեխաներին ճիշտ օգտվել գադջետներից:
Մենք ռեստորանը բացել ենք բոլորի համար: Նկատի ունեմ՝ գներն այնքան մատչելի ենք դրել, որ հարմար լինի բոլորին: Բայց մեզ մոտ հիմնականում այցելում են միջին խավից մի փոքր բարձր հնարավորությունների տեր մարդիկ: Եվ հիմնականում՝ ընտանիքներով:
«Այս ընթացքում, քանի դեռ իրենք կամքից են խոսում, գրեթե բոլոր բարձրագույն պաշտոնատար անձինք դարձել են մոնոպոլիստ օլիգարխներ տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչի՞ մասին է ասվում։ Սուտ է ասվում։ Եվ հետո, նո՞ր պետք է ինչ-որ բան անեն»։
Շաբաթվա սկզբին Mirror-ի լրագրող Դարեն Լևիսը հայտնեց, որ Հենրիխ Մխիթարյանը, ով դեռ մեկ տարվա պայամանագիր ունի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»: Մխիթարյանը չի կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ, քանի որ դորտմունդցիները դեմ են պայմանագրում հրաժարագնի մասին կետին:
Այսօր Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Tashir Street Shopping Gallery-ի պաշտոնական բացման արարողությունը: Նոր ստորգետնյա առևտրի կենտրոնը ձգվում է Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով, որի տակ գործում է 200 ավտոմեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղի:
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին երկու ամսով կալանավորվել է: 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդահանուր իրավասության դատարանը:
Երկու էակ կարող են ունենալ ցանկացած տեսակի կապ, բայց ինչո՞ւ եք դրա անունը դնում ընտանիք: Վերջին տվյալներով՝ հայերն իրենց գեներով 4400 տարեկան են, և այս բոլոր տարիների ընթացքում ընտանիքը եղել է սրբությամբ կապող էակ, որի միջոցով շարունակվել է մշակույթը, լեզուն, կրոնը, ուրեմն պետք է ընտանիքի գաղափարը պահպանել ավանդական պատկերացումների հիմքում:
Վարձավճարով ֆրանսիական «Դիժոն»-ում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Գաել Անդոնյանը հայտարարել է, որ սրտի թելադրանքով է ընտրել Հայաստանի հավաքականը: footballclubdemarseille.fr-ին տված հարցազրույցում Անդոնյանը պատասխանել է հարցին, թե ինչու է Հայաստանի օգտին ընտրություն կատարել, այն դեպքում, երբ հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում:
«Ինչպես միշտ, մայիսի 16-ին Վիեննայում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպումից որևէ նոր բան սպասել պետք չէ, և այն որևէ հետևանք չի ունենալու, թեև ցանկացած հանդիպում, բանակցություն, դրա բացակայությունից լավ է: Բայց մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հանդիպել են միջնորդների մասնակցությամբ, և այդ հանդիպումները որևէ արդյունք չեն տվել: Ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
«Կարծում եմ, որ այդ հանդիպումն ագրեսորի ներման ակտ է: Վիեննայում կայանալիք բանակցությունները նախադեպ են ստեղծում, որպեսզի ապրիլյան պատերազմը կրկնվի ամեն ամիս, քանի որ Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի խախտումը հանգեցրեց այն բանին, որ բանակցային գործընթացը չի կարող վերականգնվել՝ առանց հավելյալ նախապայմանների: Մայիսի 16-ին մենք կտեսնենք, թե ինչպիսի հավելյալ անհրաժեշտ պայմաններ են դրվել Ադրբեջանի առջև: Եթե այդ հավելյալ պայմանները չլինեն, դա կնշանակի՝ ագրեսորի ներում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ռուսաստանի Դաշնության առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
Կառավարությունը 1 մլն դրամ աշխատավարձ տեղափոխում է հարկման շատ ավելի բարձ դաշտ