Բաժիններ՝

Հայաստանի հավաքականն ընտրել եմ սրտի թելադրանքով. Գաել Անդոնյան

Վարձավճարով ֆրանսիական «Դիժոն»-ում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Գաել Անդոնյանը հայտարարել է, որ սրտի թելադրանքով է ընտրել Հայաստանի հավաքականը: footballclubdemarseille.fr-ին տված հարցազրույցում Անդոնյանը պատասխանել է հարցին, թե ինչու է Հայաստանի օգտին ընտրություն կատարել, այն դեպքում, երբ հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում:

«Ընտրությունը տեղի ունեցավ շատ պարզ: Ես շատ լավ կապ ունեցա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Այնուհետև իրական ցանկություն զգացի հանդես գալու Հայաստանի համար, դա ինձ իմ սիրտը թելադրեց: Ես ունեմ հայկական արմատներ: Մինչ այդ ինձ չէին առաջարկել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, բայց հենց ստացա իրական առաջարկ, երկար չմտածեցի ու միանգամից համաձայնվեցի»,- ասել է Անդոնյանը` ավելացնելով, որ դա սպորտային ընտրություն չէր: «Ես կարող էի սպասել, որպեսզի տեսնեմ՝ ինչպես են զարգանում իրադարձությունները Ֆրանսիայի հավաքականի հետ կապված, բայց ոչ: Դա սրտի ընտրություն էր, ինձ համար հպարտություն է հանդես գալ Հայաստանի համար: Եվ հաշվի առնելով այն, ինչպես ինձ ընդունեցին այնտեղ, ես ընդհանրապես չեմ զղջում այդ ընտրության համար»,- ասել է երիտասարդ պաշտպանը:

Անդոնյանը հանդիսանում է «Մարսել»-ի ֆուտբոլիստ, սպասվում է, որ գալիք ամռանը «Դիժոն»-ից կվերադառնա հարազատ ակումբ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս