
Ինչո՞ւ ամիշները քաղցկեղով չեն հիվանդանում

«Cancer Causes and Control» ամսագիրը վերջերս հրապարակել է մի հետազոտության արդյունքներ, որում ասվում էր, որ ամիշները բարձր դիմադրողականություն ունեն քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ:
Այս հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ամերիկայում բնակվող ամիշները քաղցկեղով ավելի քիչ են տառապում, քան Միացյալ Նահանգների այլ բնակիչներ:
Ամսագրում հատկապես նշվում էր, որ ամիշները տարօրինակ ապրելակերպ ունեն
- Նրանք չեն ծխում
- Ալկոհոլ չեն խմում
- ակտիվ սեռական կյանք չեն վարում
Նրանք պնդում են, որ նմանատիպ ապրելակերպը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
Ամիշները նաև չափազանց տքնաջան են, նրանք չեն վախենում ֆիզիկական աշխատանքներից, ինչն էլ օգնում է նրանց ֆիզիկական լավ վիճակում մնալ:
Նրանց սննդակարգում ներառված մթերքները հարուստ են հանքանյութերով, վիտամիններով և անհրաժեշտ սննդարար տարրերով, որոնք ամրացնում են իմունային համակարգը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը