
«Ալիև-Սարգսյան հանդիպումից որևէ նոր բան սպասել պետք չէ». Ալեքսանդր Սկակով

«Ինչպես միշտ, մայիսի 16-ին Վիեննայում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպումից որևէ նոր բան սպասել պետք չէ, և այն որևէ հետևանք չի ունենալու, թեև ցանկացած հանդիպում, բանակցություն, դրա բացակայությունից լավ է: Բայց մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հանդիպել են միջնորդների մասնակցությամբ, և այդ հանդիպումները որևէ արդյունք չեն տվել: Ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով առաջիկայում նախատեսվող Ալիև-Սարգսյան հանդիպմանը:
Նրա գնահատմամբ՝ ամենակարևորն այստեղ միջնորդների համաձայնեցված դիրքորոշումն է: Ըստ Սկակովի` եթե նրանք համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները և աշխատեն դրանց իրականացման ուղղությամբ՝ լուրջ ջանքեր ներդնելով Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշումներ բանեցնելու համար, ապա այդ դեպքում կարելի է սպասել որոշակի առաջընթաց բանակցային գործընթացում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: