Սուրճը լյարդի համար

Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը չափազանց օգտակար է լյարդի համար: Այն վերականգնում է լյարդի ճիշտ աշխատանքը, պաշտպանում է այն տոքսիններից և երկարացնում է այս օրգանի երիտասարդությունը: Սակայն այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ սուրճը ճիշտ ենք խմում:

Ինչպե՞ս ճիշտ խմել սուրճը

Լյարդի մաքրման նպատակով սուրճը պետք է խմել այնպես, ինչպես դա անում են Միջերկրականում:

Առավոտյան մեկ գավաթ աղացած, առանց շաքարի սուրճ խմեք, ապա մի փոքր կտոր կարագ կերեք: Կարագի չափաքանակը՝ փոքր-ինչ, դանակի ծայրով: Նախաճաշել խորհուրդ է տրվում այս պրոցեդուրան կատարելուց 1 ժամ հետո:

Կարդացեք նաև

Սուրճը հրաշալի լեղամուղ միջոց է, որն առավել արդյունավետ է ազդում առավոտյան: Նմանատիպ կանոնավոր պրոցեդուրայից հետո ոչ լյարդի ցիռոզը, ոչ էլ լեղաքարային հիվանդությունները ձեզ չեն անհանգստացնի:

Բացի այդ, սուրճն ու կարագն օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և համարվում են հրաշալի պրոֆիլակտիկ միջոց՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ:

Եթե ոչ մի կերպ չեք կարող հրաժարվել քաղցր սուրճից, ապա կարող եք սուրճը խմել կամ սերուցքով, կամ կաթով: Լյարդը, ինչպես և ուղեղը, սիրում է շաքարն ու կաթի բաղադրության մեջ մտնող օգտակար յուղերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս