Բաժիններ՝

Safety Screen. ծրագիր, որ կպահպանի երեխայի տեսողությունը

Գադջետների սխալ օգտագործումը վաղ թե ուշ հանգեցնում է աչքերի հետ խնդիրների: Սա հատկապես վերաբերում է երեխաներին և պատանիներին, ովքեր բավականին երկար ժամանակ են անցկացնում էլեկտրոնային սարքերի դիմաց: Այս խնդրի լուծման համար Samsung-ը ստեղծել է հատուկ հավելված, որը կսովերեցնի երեխաներին ճիշտ օգտվել գադջետներից:

Safety Screen-ը Android օպերացիոն համակարգում գործող հավելված է, որը պաշտպանում է գադջետների փոքրիկ օգտատերերի տեսողությունը:

Հավելվածը հետևում է, թե որքան է հեռավորությունը գադջետի և երեխայի աչքերի միջև: Տեսնելով, որ հեռավորությունը փոքր է՝ հավելվածը փակում է հեռախոսի էկրանը պատուհանով, որը զգուշացնում է վտանգի մասին: Հավելվածը խիստ ծնողի դեր ունի, քանի որ էկրանը չի կարող ակտիվացվել, քանի դեռ հեռավորությունը խախտված Է:

Հավելվածը չի խանգարում այլ ծրագրերի աշխատանքին: Հսկողությունը կատարվում է առջևի տեսախցիկի միջոցով:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս