Բաժիններ՝

Հանցագործություն է՝ երեխաներից խլել մանկությունը, որպեսզի մի շարք ինֆորմացիաներ հաղորդես

Երաժիշտ, փիլիսոփա Միխայիլ Կազինիկը mel.fm-ին պատմել է, թե ինչու է դպրոցը նման բորտ-ուղեկցորդուհու, ինչու ֆիզիկայի ուսուցիչները պետք է խոսեն Բախի մասին, և ով է գողանում երեխաների լավագույն տարիները:

«Իմ պատանեկության տարիներին ուսուցիչներն ավելի գիտակ էին, քան այժմ: Կրթությունն ավելի ֆունդամենտալ էր: Բայց միևնույն է, ես կարծում եմ, որ շատ ժամանակ եմ անիմաստ կորցրել: Ցավալի է մանկությունը, որում շատ է անպետք ինֆորմացիան:

Ինքնաթիռում ամեն անգամ բորտուղեկցորդուհին ներկայացնում է տեխնիկական անվտանգության կանոնները: Իհարկե, ոչ ոք ոչինչ չի հիշում: Նման դեպք չկա, երբ ինքնաթիռն ընկնի, և ինչ-որ մեկը փրկվի ու հայտարարի, որ ողջ է մնացել, որովհետև ուշադիր լսել է բորտ-ուղեկցորդուհուն: Ինձ մեր դպրոցը հիշեցնում է այդ բորտո-ւղեկցորդուհուն, որը միշտ պարտավոր է պատմել:

Ժամանակակից դպրոցը նախորդ դարերի դպրոց է: Դպրոց, որը ապօրինի է: Նախկինում ամեն ինչ հասկանալի էր՝ ինֆորմացիայի ոչ մի աղբյուր չկար, բացի ուսուցչից: Իսկ այսօր բոլոր ուսուցիչները՝ գիտելիքի տեսանկյունից, ստորադասվում են ինտերնետին: Ոչ մեկը, նույնիսկ աշխարհագրության ամենալավ ուսուցիչը չգիտի նույնիսկ մի չնչին մասն այն ամենի, ինչ կա համացանցում:

Կարդացեք նաև

Ցանկացած նորմալ երեխա կհավաքի բանալի բառն ու կստանա հազարավոր ինֆորմացիա, իսկ աշխարհագրության խեղճ ուսուցիչն առաջվա նման կտա կարդալ և պատմել 117-րդ էջը: Աբսուրդն ակնհայտ է:

Դպրոցը պետք է փոխել, որովհետև այսօր նա ծնում է վայրենի անկրթություն:

Մենք երեխաներից խլում ենք նրանց կյանքի լավագույն 10 տարիները, իսկ ավարտելիս նրանք դառնում են Ստաս Միխայլովի ու Լեդի Գագայի ֆանատները: Բայց չէ՞ որ այդ երեխաները տասը տարի սովորել են Պուշկինի պոեզիան, ուսումնասիրել Մոցարտի կյանքը, երգել երգչախմբում, արվեստի այնպիսի գործեր են ուսումնասիրել, որոնք նույնիսկ մեծահասակները չեն հասկանում: Բայց այդ ամենից հետո աշխարհ է մտնում մի մարդ, որը նույնիսկ 5 հնչյուն իրար կապել չի կարողանում, որի մոտ ուղեղի աջ և ձախ կիսագնդերը չեն միանում, որի բառապաշարը լցված է բոռերով, որոնք դպրոցում ոչ մի լեզվաբան չի սովորեցրել:

Դպրոցը չի համապատասխանում սոցիումի պահանջներին: Միակ փրկությունն այլ դպրոցն է, ապագայի դպրոցը: Ցանկացած առարկա պետք է դասավանդվի՝ մյուս առարկային զուգահեռ: Չկան իրարից կտրված առարկաներ, կա աշխարհի պանորամային պատկեր, որը տալիս է մեզ ինչպես՝ նոբելյան մրցանակակիրներ, այնպես էլ՝ հասարակ մարդկանց՝ նորմալ մտածողությամբ: Իդեալական դպրոցը պանորամային տեսողության ստեղծումն է, համանման կապային մտածողության ստեղծումն է: Իմ «7 բանալի» դպրոցում բոլոր դասերը կապակցված են միմյանց միևնույն հասկացողությամբ, իրադարձությամբ, առարկայով: Դասը կարող է տևել ողջ օրը, այն վարում են բոլոր ուսուցիչները, որոնք կապ ունեն այդ հասկացողության հետ:

Ինչո՞ւ եմ ասում՝ միանգամից մի քանի ուսուցիչներ: Շատ ստորացուցիչ է՝ ժամը մեկ վազել դասարանից դասարան, անընդհատ փոխել մթնոլորտը և ինքդ փոխվել: Սովորական դպրոցում ցանկացած ուսուցիչ ընդհանրապես չի դիպչում մյուս ուսուցչի առարկային: Ֆիզիկայի ուսուցիչը նույնիսկ չի էլ մտածում, որ իր դասից առաջ երեխաներն անցել են աշխարհագրություն, և չի հասկանում՝ ինչո՞ւ չի կարողանում կարգ ու կանոն հաստատել: Իսկ հետո գալիս է մի ուսուցիչ, որին երեխաները շատ են սիրում, և նա ստիպված չէ կարգ ու կանոն հաստատել: Այդ ամենը լավ է, բայց չի կարելի դպրոցը թողնել անհատ ուսուցիչների վրա: Հումորի զգացումը շատ կարևոր է: Թող լեզվաբանները զվարճալի պատմություններ պատմեն երեխաներին ու այդպիսով լիցքաթափեն նրանց:

Մի՞թե նորմալ ուսուցիչը չի կարող երեխաների գիտելիքները ստուգել՝ առանց հիմար քննությունների կամ ապուշ քննատոմսերի: Իսկ եթե երեխան մոռացել է Ջոմոլունգմայի ճշգրիտ բարձրությունը, նրան պետք է երե՞ք նշանակել: Դա հիմարություն է: Ուսուցումը բանտ կամ բանակ չէ: Դա Պլատոնի ակադեմիայի լուսավոր վայրն է, որտեղ մարդիկ ժպտում են ու իմանում շատ նոր բաներ: Երեխան համակարգիչ կամ սովետական ակադեմիա չէ: Կարևորը, որ երեխան երջանիկ լինի: Ժամանակակից դպրոցում նա երբեք երջանիկ չի լինի:

Նորմալ ինդուստրիալ հասարակությանը պետք է մաթեմատիկոսների մեկ տոկոս: Մնացածը կիմանան միայն գումար հաշվել: Այդ դեպքում ինչո՞ւ երեխաներին տանջել մաթեմատիկական դետալներով, որոնք նրանք կմոռանան հաջորդ իսկ օրը: Երկրին պետք են 3% ֆերմերներ, 1.5% քիմիկոսներ, և 4-5% աշխատակիցներ: Մաթեմատիկոսները, քիմիկոսները, ֆիզիկոսներն ու արտադրողները կազմում են բնակչության 10%-ը: Մնացածն ազատ մասնագիտությունների տեր մարդիկ են լինում, ինչպես դա արդեն եղել է Շվեդիայում:

Ամբողջ համակարգը պետք է փոխվի: Բոլոր առարկաներից մի շարք գիտելիքները ոչ մեկին հարկավոր չեն: Ինչի՞ համար իմանալ Դանիայի աշխարհագրությունը, դուք այդ ամենն ինտերնետից կիմանաք, երբ հասնեք Դանիա: Այլ հարց է, եթե ճանաչեք այն Անդերսենի միջոցով: Իմ դասը միավորում է նրա հեքիաթները Դանիայի աշխարհագրության, պատմության, Կոպենհագենի գեղեցկության, Ջրահարսի սիրո պատմության հետ: Այս ամենը հենց դպրոցն է:

Գիտելիքներ ստանալու գլխավոր շարժիչ ուժը սերն է: Մնացած ամեն ինչը որևէ դեր չեն խաղում: Այն, ինչ մարդը սիրում է, սովորում է»:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս