Բաժիններ՝

Միլիոնանոց շարժ

Հարկային օրենսգիրքը դեռ չընդունված՝ արդեն քննադատության է արժանանում մասնագետների կողմից։ Մասնագետներն ասում են, որ այն ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը՝ եկամտային հարկի մասով։

Դրույքաչափերը որոշակի փոփոխություն են նախատեսում, մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում անգամ նվազեցում կա՝ 24.4%-ից 23%: Փոխարենը՝ 2 տոկոսային կետով բարձրացել է 120 հազարից բարձր աշխատավարձի հարկման դրույքաչափը (26%-ից 28%)։

Սակայն ամենամեծ գաղտնիքը թաքնված է շեմի մեջ: Հարկային օրենսգրքով առաջարկվում է 28%-ով հարկվող աշխատավարձի շեմն իջեցնել մինչև 1 մլն դրամ (ներկայումս շեմը 2 մլն է)։ Ու ստացվում է, որ 1 մլնից 2 մլն դրամն ընկած հատվածը հարկվում է ոչ թե 26, ոչ էլ անգամ 28, այլ 33%-ով։

Պատկերավոր ասած, կառավարությունը 1 մլն դրամ աշխատավարձ տեղափոխում է հարկման շատ ավելի բարձ դաշտ։ Իսկ դրա արդյունքում՝ 200 հազար դրամից բարձր ստացողները ավելի շատ եկամտահարկ են վճարելու, քան հիմա։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031