Փափկեցնող լվացքի հեղուկ՝ տան պայմաններում
                                    Եթե ցանկանում եք նվազեցնել քիմիական նյութերի օգտագործումը ձեր կենցաղում, ապա healthylivingstyle կայքի առաջարկած խառնուրդը ձեզ համար է: Շատերն են սիրում հագուստը փափկեցնող միջոցներ օգտագործել, սակայն դրանք լի են քիմիական տարրերով, որոնք վնասում են մեր առողջությանը:
Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը կօգնի փափկեցնել հագուստը՝ առանց քիմիական տարրերի:
Բաղադրություն
- 10 գ սոդա
 - 150-200 մլ տաք ջուր
 - 800 մլ խնձորի քացախ
 - 20 կաթիլ եթերային յուղ
 
Ձեզ անհրաժեշտ է մեծ պլաստիկ տարա: Խառնեք ջուրը, սոդան և խնձորի քացախը: Բոլոր բաղադրիչները քիմիական ռեակցիա կառաջացնեն և ամենուրեք պղպջակներ կհայտնվեն:
Երբ լուծույթը հանգստանա, լցրեք մեկ այլ տարայի մեջ, ավելացրեք ձեր ցանկացած եթերային յուղն ու լավ խառնեք:
Ամեն անգամ օգտագործելուց առաջ լուծույթը խառնեք: 4ճ/գ փափկեցնող հեղուկը բավական է մեկանգամյա օգտագործման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    