
Ծիրանի կորիզը՝ քաղցկեղի դե՞մ

Դեռ 1950-ականներին հայտնի կենսաքիմիկոս Էռնեստ Քրեբսը փորձում էր պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում քաղցկեղի բջիջները, ու ինչպես է հնարավոր բուժել դրանք:
Քրեբսը պնդում էր, որ քաղցկեղն առաջանում է թույլ նյութափոխանակության և վատ սննդակարգի պատճառով: Կենսաքիմիկոսը սկսել էր ուսումնասիրել հյուսիսային Պակիստանի մերձակայքում ապրող Հունզաս ցեղի ապրելակերպն ու սովորույթները և պարզել էր, որ այդ ցեղի բնակիչների մեծ մասը՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, շատ առողջ էր:
Ավելին, նա պնդում էր, որ այս ցեղի բնակիչներն ապրում էին 135 և ավելի տարի:
Քիմիկոսը նշում է, որ այս մարդիկ հսկայական քանակությամբ ծիրանի կորիզ էին ուտում:
Քրեբսը սկսել էր ուսումնասիրել ծիրանի կորիզն ու պարզել էր, որ դրա բաղադրության մեջ մտնում է ամիգդալին տարրը, որն ի վիճակի է փոքրացնել խոցերը:
Ամիգդալին տարրը կարելի է գտնել 1200 ուտելի բույսերի բաղադրության մեջ, սակայն հենց ծիրանի կորիզն է, որ իր բաղադրության մեջ հսկայական քանակությամբ ամիգդալին է պարունակում:
Ամիգդալինն իր կազմությամբ նման է B վիտամինային կոմպլեքսին, այդ իսկ պատճառով Քրեբսն այն կոչել է վիտամին B17:
Ավելին, ծիրանի կորիզի բաղադրության մեջ առկա ամիգդալինը 4 հզոր տարրեր է պարունակում, որոնցից երկուսը բենզալդեհիդն ու ցիանիդն են:
Ցիանիդը չափազանց արդյունավետ է կրծքագեղձի քաղցկեղի դեպքում:
Ցիանիդ կարելի է գտնել նաև նշի, կորեկի, սպանախի բաղադրությունների մեջ: Սակայն ծիրանի կորիզի մեջ այս տարրն առավել շատ է, քան մնացած՝ վերը նշված մթերքներում:
Այնպես որ, մանկուց մեզ հասած ծիրանի կորիզն ուտելու սովորությունը դրական է: Այն ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Ծիրանի կորիզ կարող եք ուտել թեկուզ ամեն օր:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: