«Այնպես չէ, որ բանկային լիցենզիան տալիս են։ Նախ՝ պետք է ցանկություն լինի, այդ ցանկությունն ունենանք։ Ես գիտեմ, որ Ծառուկյանը ներկրող չէ, արտադրող է, այսինքն՝ դա բիզնեսի ցանկություն ունենալու խնդիր է։ Ծառուկյանն այն գործիչն է, որ իր աշխատած գումարներով և՛ բարեգործությամբ, և՛ այլ միջոցներով ժողովրդի հետ կիսվում է։ Բայց բարեգործությամբ երկիր չես պահի, պետք է պետական մակարդակով անել, ուրեմն՝ դա պետությանը պետք է հարցնել։ Ես չգիտեմ՝ ինքը ցանկություն ունեցել է, թե ոչ, բայց պետությունը պետք է լիցենզավորի՝ ի դեմս Կենտրոնական բանկի»։
«Դա կլինի՝ ՀՀԿ, թե ԲՀԿ, որևէ նշանակություն չունի. կարգ ու կանոնը պետք է պահպանել, ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդկային նշաձողը։ Այո, այս ռեյտինգային ընտրակարգը տարբեր խնդիրներ առաջացրեց, մարդկանց հանեց իրար դեմ։ Ասում են՝ գիծը գծված է, դու չմտնես իմ տարածք, նա թող չմտնի իմ տարածք. սա ճիշտ ձև չէր ընտրությունների, մեր ժողովրդի, մեր մենթալիտետի համար առայժմ ժամանակավրեպ ձև էր։ Բայց ինչ էլ լինի, ես դատապարտում եմ ցանկացած վիրավորանք, ոտնձգություն»։
«Այդ օրերին պարբերաբար զանգում էի, իմանում իրավիճակի մասին: Վերջին անգամ որ զանգեցի՝ ասաց, շատ զբաղված եմ լինելու, հիմա այնպիսի տեղ եմ գնալու, որտեղ հեռախոսներն անհասանելի կլինեն: Կնոջն արդեն տեղափոխել էր Չարենցավան, որ այնտեղից գնայինք ամսի 4-ին բերեինք Գյումրի, ու ամսի 4-ին էլ ամեն ինչ իմացանք»:
Ակնհայտ է, որ քաղաքական դաշտում կան կուսակցություններ, որոնց հիմնական գործոնը փողն է, փող ունենալը, որովհետև այդ մարդկանց գաղափարների, գաղափարական ունակությունների, ասած տեսակետների և այլնի առումով` որևէ մեկն առանձնապես լուրջ սպասելիք չունի, առավել ևս, որ այդ կուսակցություններն անվանափոխություններ են անում, իրենց դաշինք են անվանում, բայց մնում են հին կազմի մեջ, որ այդ ուժերը նախկին ընտրություններում էլ են փող բաժանել, ու դա իրենց խորթ չէ:
Միջոցառման ընթացքում մասնակիցները կազմեցին թիմեր, մշակեցին իրենց գաղափարները, ստացան մենթորների խորհուրդները և ներկայացան ժյուրիին` փիչինգի միջոցով։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Քանաքեռ -Զեյթուն համայնքում հանդիպում է ընտրողների հետ։ Հանդիպմանը մասնակցոմ են նաև թեկնածու Միհրան Պողոսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ լավ աշխատանքի դեպքում արդյունքներ կգրանցեն։
«Թեև մեզ մոտ անընդհատ խոսում ենք տնտեսական աճի մասին՝ ցավոք, այդ աճը մեր քաղաքացիներց շատերը, եթե չասեմ` մեծամասնությունը կամ 99 տոկոսը, չի զգում իր վրա, որովհետև նախ՝ այդ աճը որակյալ չէ, այն չի բաշխվում քաղաքացիներից շատերի եկամտի տեսքով: Այն, ցավոք, մեկ խումբ մարդկանց ձեռքում է կենտրոնացված այսօր, այն հաշվի չի առնում սոցիալական գործոնը, աշխատակիցների կամ գործազուրկների պահանջմունքները, էկոլոգիական խնդիրները»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում այսօրվանից կսկսի նախապատրաստվել մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի ընտրանու հետ հանդիպմանը:
Այսօր «Ելք» դաշինքը քարոզարշավ էր իրականացնում Կոնտայքի մարզի Աբովյան քաղաքում: Քարոզարշավին մասնակցում էին դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև դաշինքի Կոտայքի մարզում առաջադրված թեկնածուներ Սասուն Միքայելյանը և Ռոմանոս Պետրոսյանը:
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի կեսն արդեն անցյալում է։ Մինչ այս պահը քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ այն անցնում է բավական ակտիվ ոչ միայն՝ քարոզչության, այլ նաև՝ արձանագրվող միջադեպերի առումով։ Քարոզարշավի ամենաակտիվ մասնակիցներից մեկը «Ծառուկյան» դաշինքն է, որի նախընտրական շտաբի պետ, համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հետ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում զրուցել է Սաթիկ Սեյրանյանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ՝ Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ: Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա զբոսաշրջային կարևոր այցեքարտ:
«Բարեբախտաբար, ներկայիս մեր բոլոր հոռետեսական ծրագրերը մի կողմ են դրվում, քանի որ, ինչպես երևում է, հարկերը սկսել են նորմալ հավաքվել: Եթե հարկերը նորմալ հավաքվում են, պարզ է, որ բյուջեով դրված ծախսերն ու եկամուտները համապատասխանաբար նորմալ կիրականցվեն: Հարկերի հավաքագրումը նույնիսկ գերազանցում է մեր կանխատեսումները»:
Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես է տղամարդը վերաբերվում ձեզ, հարկավոր չէ ուղիղ հարցնել նրան կամ փորձել գուշակել։ Պարզապես ուշադրություն դարձրեք նրա վարքագծին։
Կլոր դեմք։ Շատերի մոտ դեմքի այս ձևն ասոցիացվում է երեխայի դեմքի հետ, ինչի հետևանքով դեմքի այդպիսի կառուցվածք ունեցող անձանց համարում են միամիտ և անվնաս։ Սակայն իրականում այս մարդիկ բավական հասուն են և ռացիոնալ, երբ գործը հասնում է որոշումների կայացմանը։
Սա հարկավոր է օգտագործել յուրաքանչյուր անգամ, երբ աղիներում անհարմարության զգացում է առաջանում։ Այն հատկապես օգտակար կլինի այն դեպքում, երբ ձեռքի տակ հաբեր չկան։ Սա օգտագործելու արդյունքում կկարողանաք կարգավորել աղիների աշխատանքը։
Օրգանիզմում վիտամինների անբավարար քանակն առաջանում է տարիների ընթացքում և կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Ուշադրություն դարձրեք այն նշաններին, որոնք կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում որոշակի նյութերի քանակը։
Ֆիլմի ամենահամով տեսարանները, անշուշտ, փոքրիկ հերոսի հետ են: Առհասարակ դերասանական խաղից առանձնապես մեծ ոգևորություն չկա: Ֆիլմն ավելի շատ հիմնված է ռեժիսուրայի, օպերատրական աշխատանքի և սցենարի վրա, քան դերասանական խաղի:
«Դու կարող ես հրապուրվել պատկերով, կարող ես նայել ինչ-որ լուսանկարի, կտավի, քեզ դուր գան, գերեն գույները, դու կարող ես ինչ-որ կադր ֆիլմից առանձնացնել և ասել, որ այս կադրը հանճարեղ է, նայեք՝ ինչ կոմպոզիցիա է, բայց դա կադր է»:
Նիհարել ցանկացող անձանց խորհուրդ է տրվում խուրմա՝ արմավ, օգտագործել։ Չնայած 100 գրամ արմավը 290 կիլոկալորիա է պարունակում, այն կարող է օգտագործվել ավելորդ քաշի դեմ պայքարում։
«Ամենամեծ խնդիրը ժամանակս է, որ չի հերիքում, և հետո, ցավոք, չունեմ զրուցակից, որի հետ հնարավոր լիներ անընդհատ հայերեն խոսել: Շատ հաճախ, երբ ես հայերեն եմ խոսում, ինձ պատասխանում են ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Դա ինձ դուր չի գալիս»:
«Տանը, ըստ իր և ուղեկցողների խոսքերի, մոտ մեկ օրվա հիվանդության պատմություն ուներ ինքը: Օղակումը, ըստ երևույթին, մեկ օր առաջ էր տեղի ունեցել, իսկ սուր վիրաբուժական պաթոլոգիաների ժամանակ ժամանակը շատ մեծ կարևորություն ունի: Ընհանրապես ամբողջ աշխարհում ընդունված է առաջին ժամվա կանոնը», – փոխանցեց վիրաբույժը:
Անդրադառնալով իրենց կողմից ներկայացված նախընտրական ծրագրի դրույթներին՝ Հրանտ Բագրատյանը նկատեց՝ իրենց ծրագրում ներառված են բոլոր ոլորտները, ինչպես և պահանջում է Սահմանադրությունը, միաժամանակ հայտարարեց, որ իրենք ձգտում են մեծամասնության: Լրագրողի հարցին՝ իսկ եթե հանկարծ մեծամասնություն չկազմե՞ն, վերջինս պատասխանեց. «Ես եթե-ներով չեմ խոսում: Եթե մորաքույրս տղա լիներ, քեռիս կլիներ»:
Այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներն այսօր խաղաղության ծրագիրը ներկայացնում են Գեղարքունիքի մարզում: Մարտունիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ամենևին սովորական ընտրություններ չեն:
«Իմ ժողովրդին ես պարտք ունեմ տալու: Այս պարտքը ոչ թե օգնություն ու բարեգործություն ա, այլ արժանապատիվ կյանք պետք ա ստեղծենք: Մեղավորը մենք ենք, մեր օրենքներն են»,- ասաց Ծառուկյանը և բեմ հրավիրեց Եվրոպայից, Ամերիկայից, Ավստրալիայից ժամանած իր հյուրերին, որոնք եկել են Հայաստան Ծառուկյանին աջակցելու նպատակով:
«Մենք պետք է բակ առ բակ, համայնք առ համայնք մարզերում, քաղաքներում աշխատենք և մարդկանց համոզենք, որ եկել է մի թիմ, որն իրական հաջողություններ է բերելու, և դա ո՛չ իշխանության, ո՛չ փողի համար։ Դաշինքն անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում չլինեն խղճի բանտարկյալներ, և բոլորն ազատ են արձակվելու»,- հայտարարեց Ս. Օհանյանը։
«Եթե դուք սպասում էիք, որ ես ասեմ՝ վաղը բոլոր հարցերը կլուծվեն և վաղը ձեր աշխատավարձը կբարձրանա՝ ոչ։ Ես չեմ ուզում որևէ մեկին հուսախաբ անել, ամեն ինչ կախված է մեր աշխատանքից»։
Այս օրերին Օստին քաղաքում տեղի է ունենում SXSW միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են մի շարք տարօրինակ գադջետներ: Առանձնացրել ենք թվով 5 գադջետներ, որոնք անակնկալի են բերել ցուցահանդեսի մասնակիցներին:
Դեռևս հունվարի վերջին արդեն խոսակցություններ կային, որ Instagram Stories-ը կարելի է օգտագործել՝ որպես թարգետինգի գործիք: Instagram-ի այս գործառույթն ունի բոլոր հնարավորությունները գովազդ տեղադրելու և դրա արդյունքները հաշվարկելու համար:
Հայ-ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող հաջորդ ուժը Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է: Այս ուժը հետևողականորեն վարում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և խորացնելու քաղաքականություն:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների հավաքը: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ելույթ ունեցավ՝ ասելով, որ պետք է քայլ առ քայլ իրականացնեն Արթուրի ցանկությունները: