«Ելքն» Աբովյանում էլ տանիքներում քարոզարշավ իրականացրեց

Այսօր «Ելք» դաշինքը քարոզարշավ էր իրականացնում Կոնտայքի մարզի Աբովյան քաղաքում: Քարոզարշավին մասնակցում էին դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև դաշինքի Կոտայքի մարզում առաջադրված թեկնածուներ Սասուն Միքայելյանը և Ռոմանոս Պետրոսյանը:

Դաշինքի անդամները բարձրախոսով իրենց ծրագրերն էին ներկայացնում՝ հայտարարելով, որ ստեղծված հուսահատության մթնոլորտից ելք կա, ու կոչ էին անում աբովյանցիներին ապրիլի 2-ին գնալ և իրենք օգտին քվեարկել: Աբովյանցիներից շատերն անտարբեր անցնում էին, շատերը ողջունում էին նրանց, ոմանք նաև դժգոհություն հայտնեցին՝ ասելով, որ ոչ մեկին չեն վստահում:

Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Աբովյանում էլ բարձրացավ ավտոտնակների տանիքները և հենց այնտեղից կոչ արեց ընտրություններին մասնակցել և հենց իրենց օգտին քվեարկել: Դաշինքի անդամները շեշտում էին, որ իրենք երբեք իշխանությունների հետ կոալիցիաներ չեն կազմել, ու ասում էին, որ իրենք կարող են փոխել ստեղծված իրավիճակը:

Կարդացեք նաև

Նշենք, որ ամբողջ քայլերթի ընթացքում դաշինքին ուղեկցում էին մի քանի ոստիկաններ: Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դեմ չեն, դա իրենց չի ճնշում. «Այս իմ ընտրական գործունեության ամբողջ ընթացքում առաջին դեպքն է, որ Ոստիկանությունն ուղեկցում է մեզ, ուղեկցում է բարի նպատակներով, նախկինում միշտ խոչընդոտել է, այս ընտրություններում սա կարող եմ դրական բան համարել: Ոստիկանները բոլոր տեղերում ոչ թե խոչընդոտել են, խանգարել են, այլ ուղեկցել են՝ իրենց աշխատանքը  կատարելով, փորձելով այնպես անել, որ ընդհարումներ չառաջանան: Դրա համար դրական եմ վերաբերվում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս