Արամ Մանուկյանը հորդորում է լուրջ հարված տալ զոռբաներին ու «քցողներին»

Այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներն այսօր խաղաղության ծրագիրը ներկայացնում են Գեղարքունիքի մարզում: Մարտունիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ամենևին սովորական ընտրություններ չեն:

«Եթե հանկարծ այս անգամ ժողովուրդը սթափ չգնահատի իրավիճակը, մեր երկիրը թաղվելու է ավելի տխուր իրավիճակի մեջ»,- ասաց Մանուկյանը:

Ըստ նրա` այն մարդիկ, որ անգամ լեզու չգիտեն, կաշառքով իրենց համար տեղ են ապահովում և 5 տարի հանգիստ նստում ԱԺ-ում: Ա.Մանուկյանը հորդորեց լուրջ հարված տալ զոռբաներին ու «քցողներին»:

Նրա կարծիքով` 20 տարվա «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակով մենք 2000 զոհ ենք տվել, միայն անցած տարի` 165 զոհ. «Այս իշխանություններին ձեռք է տալիս այս վիճակը, որովհետև ժողովուրդը չի ըմբոստանում, ժողովուրդն ավելի զգուշավոր է: Բայց ժողովուրդը նաև արտագաղթում է: Այս պահին Հայաստանից դուրս Հայաստանի 1 միլիոն քաղաքացի կա՝ Հայաստանում ծնված: Մենք հալումաշ ենք լինում, մենք քանդվում ենք, բայց այս իշխանություններին չի հետաքրքրում դա, նրանք լավ էլ կազմակերպում են արտագաղթը»:

Կարդացեք նաև

Ըստ նրա` արտագաղթը կանգնեցնելու և հայերին Հայաստան բերելու միակ տարբերակը խաղաղության ծրագիրն է, որը մեզ հաղթանակ է բերելու, Ղարաբաղը միջազգայնորեն հայտնվելու է Ադրբեջանի կազմից դուրս, միջազգային կարգավիճակ է ստանալու. «Մենք Ադրբեջանին ստիպելու ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը»:

Ա.Մանուկյանը հայտարարեց, որ ուրիշ ոչ մի քաղաքական ուժ քաղաքական ծրագիր չի ներկայացրել. «Մնացածինը խոստումներ են»:

Տեսանյութեր

Լրահոս