Օրգանիզմում վիտամինների անբավարար քանակի հիմնական նշանները. անուշադրության մի մատնեք
                                    Fithacker.ru կայքը գրում է, որ օրգանիզմում վիտամինների անբավարար քանակն առաջանում է տարիների ընթացքում և կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Ուշադրություն դարձրեք այն նշաններին, որոնք կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում որոշակի նյութերի քանակը։
Երկաթի անբավարարության 9 նշան
- հոգնածություն,
 - ուժեղ մկանային ցավեր,
 - անտարբերություն,
 - հաճախակի մրսածություն,
 - ցրվածություն,
 - դժվարացած շնչառություն՝ նույնիսկ ամենափոքր ֆիզիկական ծանրաբեռնվածություն դեպքում,
 - գունատ մաշկ,
 - թույլ եղունգներ,
 - օրգանիզմի դիմադրողականության կտրուկ անկում։
 
Մագնեզիումի անբավարար քանակի նշաններ
- մկանային ջղաձգումներ,
 - գրգռվածություն,
 - քնի խանգարում՝ հոգնածություն առավտյան, նույնիսկ երկար քնելուց հետո, անքնություն, գիշերային մղձավանջներ,
 - տագնապայնություն,
 - գլխացավեր և գլխապտույտ։
 
Նատրիումի անբավարար քանակի նշաններ
- գիտակցության խճճվածություն,
 - ախորժակի բացակայություն,
 - սրտխառնոց,
 - փսխում,
 - միզարձակման բացակայություն,
 - տախիկարդիա՝ արագացած սրտխփոց,
 - անտարբերություն,
 - մաշկի չորություն,
 - մաշկի ձգվածության կորուստ,
 - ծարավի զգացում։
 
Կալցիումի անբավարար քանակի նշաններ
- ճնշվածություն, տագնապայնություն, գրգռվածություն,
 - թույլ մազեր, եղունգներ,
 - մաշկի թուլություն, չորություն,
 - աղիների սպազմ,
 - փչացող ատամներ,
 - հյուծվածություն։
 
Յոդի անբավարար քանակի նշաններ
- արագ հյուծվածություն, թուլություն, վատ տրամադրություն,
 - ցավ սրտում, շնչահեղձություն,
 - իմունիտետի թուլություն, հաճախակի մրսածություն և վարակիչ հիվանդություններ,
 - ախորժակի անկում,
 - լսողության, հիշողության վատացում, գլխացավեր,
 - մազաթափություն, մաշկի չորություն։
 
Կալիումի անբավարար քանակի նշաններ
- մակերեսային շնչառություն,
 - մկանային թուլություն,
 - արագ հյուծվածություն,
 - սրտխառնոց,
 - խճճված գիտակցություն,
 - մաշկի չորություն,
 - թուլություն,
 - վնասված մաշկի դժվար վերականգնում։
 
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    