«Միհրան Պողոսյանն իմ վաղեմի ընկերն է». Տարոն Մարգարյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Քանաքեռ -Զեյթուն համայնքում հանդիպում է ընտրողների հետ։ Հանդիպմանը մասնակցոմ են նաև թեկնածու Միհրան Պողոսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ լավ աշխատանքի դեպքում արդյունքներ կգրանցեն։

«Մենք խոստումներ չենք տալիս, ներկայանում ենք մեր կատարած աշխատանքով, մեր տեսլականով, մեր հստակ, իրատեսական ծրագրերով։ Հիմքերը ստեղծված են, մնում է ժամանակը գա և մեր քաղաքացու համար տեսանելի դառնան դրանք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս օրերին շատերը կարող են խոստումներ տալ, բայց ըստ նրա՝ տրամաբանելու դեպքում ընտրողները կհասկանան, որ դրանց տակ ոչինչ էլ չկա։

Լրագրողները հետաքրքրվեցինք թիվ 1 ընտրատարածքում առկա տարաձայնությունների մասին։ «Հանրապետականներն այն տեսակը չեն, որ ընտրություններով իրար հետ չխոսեն: Միհրան Պողոսյանն իմ վաղեմի ընկերն է»,- պարզաբանեց նա։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս