«Իմ ժողովրդին ես պարտք ունեմ տալու». Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց իրենց ծրագրերն ու անելիքները, կրկնեց, որ թեև Հարվարդ չի ավարտել, բայց կարող է երկրում համակարգային փոփոխություններ անել:

«Իմ խոսքը գործ է: Այսօր խաթր անելով դու քո, քո երեխայի ապագայի խնդիրն ա, էսօր քո հարազատն ա, բարեկամն ա, բան չունեմ ասելու, բայց իրեն տալով, բան չի փոխվում, պիտի համակարգ փոխվի»,- ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ 2012 թ. ԲՀԿ-ին ավելի շատ ձայն են տվել քաղաքացիները, քան նախորդ անգամ, բայց դա էլ քիչ է եղել. «Պետք է պայման լինի, որ կարողանանք մի բան էլ ավել անենք»:

«Իմ ժողովրդին ես պարտք ունեմ տալու: Այս պարտքը ոչ թե օգնություն ու բարեգործություն ա, այլ արժանապատիվ կյանք պետք ա ստեղծենք: Մեղավորը մենք ենք, մեր օրենքներն են»,- ասաց Ծառուկյանը և բեմ հրավիրեց Եվրոպայից, Ամերիկայից, Ավստրալիայից ժամանած իր հյուրերին, որոնք եկել են Հայաստան Ծառուկյանին աջակցելու նպատակով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս