Ինչու բոլոր նիհարողները պետք է խուրմա ուտեն
Fithacker.ru կայքը գրում է, որ նիհարել ցանկացող անձանց խորհուրդ է տրվում խուրմա՝ արմավ, օգտագործել։ Չնայած 100 գրամ արմավը 290 կիլոկալորիա է պարունակում, այն կարող է օգտագործվել ավելորդ քաշի դեմ պայքարում։
Խուրմա օգտագործելուց 30 րոպե անց կզգաք, որ ուժն ու էներգիան վերականգնվում են։ Այն հրաշալի է բոլոր նրանց համար, ովքեր սպորտով են զբաղվում։ Խուրմա օգտագործելու դեպքում մարզումներն առավել արդյունավետ կլինեն։
Ուժային մարզումից հետո կարող եք 50 գրամ արմատ օգտագործել։ Արդյունքում՝ մկաններում ցավի զգացում չի առաջանա, սովի «նոպան» էլ չի անհանգստացնի։
Եթե քաղցրավենիք եք օգտագործում, կարճ ժամանակ անց որևէ քաղցր բան ուտելու ցանկությունը վերադառնում է։ Խուրման կարող է հեշտությամբ հագեցնել օրգանիզմը, և որևէ վնասակար բան ուտելու ցանկություն չի առաջանա։
Խուրման հարուստ է բջջանյութով։ Սրա շնորհիվ այն կարող է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև իջեցնել խոլեստերինի մակարդակը։ Արդյունքում՝ կլավանա նյութափոխանակությունը, օրգանիզմը կմաքրվի։
Այն հարուստ է մագնեզիումով, կալիումով, ցինկով, ֆոսֆորով, սելենով, վիտամիններով՝ A, C, E, B6:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը