Սեյրան Օհանյանը կրկին կարևորեց ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը

«Եթե քաղաքական թիմերը չեն փոխվում, նրանք լճանում են, չեն տեսնում թերությունները, մենք եկել ենք վերացնելու բոլոր այն թերությունները, որ ՀՀ-ում կան»,- Վարդենիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ իրենց թիմը գալու է միջազգային երաշխիքներ ձևավորելու, մեր պետության վարկը բարձրացնելու: Ս. Օհանյանը կրկին կարևորեց ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը՝ նշելով, որ թեպետ տարբեր ոլորտներում կա համագործակցություն, բայց ամենակարևորը ՌԴ-ի հետ ռազմական ոլորտում համագործակցությունն է:

«Մենք պետք է բակ առ բակ, համայնք առ համայնք մարզերում, քաղաքներում աշխատենք և մարդկանց համոզենք, որ եկել է մի թիմ, որն իրական հաջողություններ է բերելու, և դա ո՛չ իշխանության, ո՛չ փողի համար։ Դաշինքն անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում չլինեն խղճի բանտարկյալներ, և բոլորն ազատ են արձակվելու»,- հայտարարեց Ս. Օհանյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս