Շաքարի վնասի մասին այնքան շատ բան է գրվել, որ մեզանից գրեթե յուրաքանչյուրը մտածում է շաքարից մշտապես հրաժարվելու մասին։
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ծառուկյանի այսօրվա խոստումները, թեկուզև ապրիլի 2-ից հետո իրականացնելու պայմանով, միանշանակ օրենքի խախտում է, որովհետև օրենքն արգելում է ընտրական գործընթացի ընթացքում որևէ նման խոստում տալ կամ նվիրատվություն կատարել։
Փռշտալու ընթացքում բերանն ու քիթը փակելու արդյունքում ներքին ճնշումը բարձրանում է։ Ուղեղում արյան շրջանառությունը խանգարվում է, սեղմվում են անոթները և նյարդային հյուսվածքները։ Դա կարող է գլխացավի հանգեցնել, անոթների վնասման և նույնիսկ՝ լսողության հետ կապված խնդիրների։
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր իր խաղաղության ծրագիրը ներկայացրեց Երևանի Կոնդի բնակիչներին։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ դաշինքի անդամները շրջում էին Կոնդի փողոցներում, շփվում բնակիչների հետ, բաժանում ընտրական բուկլետներ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրակափչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան հանդիպումը կմնա պատմության մեջ, քանի որ կատալոնացիները կարողացան անել անհնարինը՝ դուրս գալ հաջորդ փուլ՝առաջին խաղում 4:0 հաշվով պարտվելուց հետո: Ֆուտբոլային աշխարհն այս խաղը համարում էր անհետաքրքիր, քանի որ գրեթե ոչ ոք, անգամ կատալոնացիների ամենահավատարիմ երկրպագուները չէին հավատում, որ թիմը կարող է դուրս գալ հաջորդ փուլ:
«Միշա՛, ուրեմն, ընտրություններից հետո, Ծառուկյանն էսքանի մոտ խոսք ա տալիս, ապրիլի 2-ից հետո կգաս, մի հատ տեխնիկա գյուղին նվեր իմ կողմից կստանաս»,- այսօր Արմավիր քաղաքում նախընտրական հանրահավաքի ընթացքում խոստացավ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի՝ գյուղին տեխնիկայով օգնելու խնդրանքին։
Մի երիտասարդ մոտեցավ Ն. Փաշինյանին և բողոքեց, որ նրանք համագործակցում են Արամ Սարգսյանի հետ: Նա ասաց, որ ինքը վստահում է Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին, բայց այդ դաշինքն իր համար կորցնում է վստահությունը, քանի որ այնտեղ է նաև Արամ Սարգսյանը: Նա կարծիք հայտնեց, որ Ա. Սարգսյանը կխանգարի մյուսներին այդ դաշինքում:
Այսօր «Ելք» դաշինքի անդամները պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում իրականացնում էին իրենց նախընտրական քարոզարշավը: Նրանք քարոզարշավը մեկնարկեցին ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկի մոտից: Հիշեցնենք, որ այդ շրջանում է նաև առաջադրվել Ս. Ալեքսանյանը:
Շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջընթացը հնարավոր դարձավ Բանկի պրոդուկտային շարքի զարգացման, դրամական փոխանցումների ուղարկման և վճարման գործընթացի օպտիմալացման, ինչպես նաև Բանկի ակտիվ մարքեթինգային քաղաքականության արդյունքում, մասնավորապես.
«Այսպիսով կարելի է եզրակացնել, որ այսօր տիրող իրավիճակի նկատմամբ բնակչության մոտ ավելի շատ բացասական տրամադրություններ են: Մարդիկ բացասական են գնահատում նաև փոփոխությունների դինամիկան»,- նշեց Վալերի Ֆյոդորովը:
«Դժվար է հավատալ, որ մենք պետք է խաղանք այստեղ: Դժվար է հավատալ, որ մենք պետք է խաղանք այդպիսի դաշտի վրա, եթե դա կարելի է դաշտ անվանել: Ես չգիտեմ՝ ի՞նչ կազմով խաղալ դրա վրա: Չգիտեմ՝ կխաղա՞ արդյոք Մխիթարյանը:
Չինական կենդակերպում նշանը որոշվում է՝ ըստ ծննդյան տարեթվի։ Կենդանիներից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնավորության որոշակի գծեր։
Եթե փորկապությունն անհանգստացնում է ձեզ, խորհուրդ է տրվում ամեն առավոտ 3 ճաշի գդալ վարսակի փաթիլ ուտել նարնջի հյութի հետ։
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, նոր հնարավորություն է ընձեռում հայկական ստարտափներին՝ մասնակցելու Իսպանիայում՝ Սալամանկայում կայանալիք Startup Olé կոնֆերանսին: Կոնֆերանսը կայանալու է 2017 թվականի ապրիլի 26-27-ը:
«Հայաստանում որևէ բանի դեմ իրականում չեն պայքարում՝ ո՛չ կապիտալիզմի, ո՛չ միաբևեռության: Այստեղ կա մարդկանց մի խումբ, որ մտածում են անդադար հարստանալու մասին, իսկ մնացած մասն ուղղակի փախնում են աղքատության ճիրաններից: Սա կապիտալիզմի նոր լիբերալ իդեոլոգիայի արդյունք է, որին դիմադրող արժեքներ պարզապես չեն ստեղծվում, այսինքն ՝միակ և իշխող իդեոլոգիան չի կարողանում ինքնաքննադատության ենթարկվել, հասկանալու համար, որ սխալներն իր ներսում են, որի արդյունքում էլ և սկսում են կեղծ թիրախներ փնտրել»:
Ամենօրյա կենսագործունեության արդյունքում օրգանիզմում կուտակվում են տոքսինների և անպետք նյութեր, ինչն աղտոտում է արյունը և հանգեցնում ներքին օրգանների վնասման։
Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը նախ շնորհավորեց կանանց՝ մաղթելով ապրել այնպիսի Հայաստանում, որտեղից մարդիկ չեն հեռանում, որտեղ մարդիկ բուհն ավարտելուց հետո չեն մտածում՝ ինչով զբաղվել, որտեղ չկա կաշառակերություն, մարդու իրավունքներն ամենօրյա ռեժիմով չեն խախտվում։
Նա հարց հնչեցրեց՝ արդյոք կուսակցությունները, որոնք քիչ քանակով քվեներ կստանան՝ պատկերացնո՞ւմ են՝ ինչպես են օգտագործելու ԱԺ կանոնակարգ-օրենքը, որպեսզի իրենց գործողություններով նպաստեն խոստումների կատարմանը. «Թե՛ այդ օրն ասելու են՝ այն, ինչ խոսք ենք տվել, եղել է միայն այն պարագայում, երբ 54 տոկոս կունենայինք, եթե ես 27 տոկոս ունեմ, այդ ամենից հրաժարվո՞ւմ եմ։ Չէ՞ որ այդ 27 տոկոսը նրանց ձայն է տվել այդ խոստումների համար։ Սիրում ենք ասել՝ որևէ քվե չի կորելու, պահելու ենք։ Դա պահելու ենք միայն ընտրությա՞ն օրը, թե՞ մնացած 5 տարիների ընթացքում»։
Երկվորյակներն աշխարհի լավագույն զրուցակիցներն են։ Պատրաստ են քննարկել ցանկացած բան ցանկացած պահի։ Սիրում են սովորել և կիսվել այն ամենով, ինչ իմացել են։ Երբեմն իրենց երազանքներով կարող են փոխել ձեր կյանքը։ Նոր հարաբերություններ սկսելիս նախապես հստակեցնում են իրենց համար բոլոր վիճելի պահերը։ Հրաշալի ընկերներ են, կարող են լավ խորհրդատու լինել։
Շատերը չգիտեն, որ մթերքի որոշ տեսակներ անհամատեղելի են, քանի որ դրանց համադրությունն այնքան էլ օգտակար չէ առողջության համար։ Օրինակներից մեկը լոլիկն ու վարունգն են. պատճառն այն է, որ դրանք օրգանիզմի կողմից տարբեր ժամանակահատվածում են յուրացվում։
Ժամանակակից աշխարհը, հեղեղված լինելով շաբլոն կերտված կերպարներով, հնարավորություն չի տալիս իր տեսակի մեջ առանձնահատուկ անհատին լինել իր բնությանը հավատարիմ:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է մասնակցելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղին, որը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
«Եթե վիճակն այդքան անհուսալի լիներ, ես այս երկրում չէի ապրի։ Ես հույսս երբեք չեմ կորցնում։ Մտածում եմ, որ մի օր այս ամեն ինչի ելքը պետք է գտնվի։ Ելքը ճիշտ օրենքներ ընդունելն է և այդ օրենքները կիրառելը»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր հարցին, թե ինչպե՞ս է, որ հարցման արդյունքներով ՀՀԿ-ն զիջում է «Ծառուկյան» դաշինքին, հակադարձ հարց հնչեցրեց՝ այսօր ամսի քանի՞սն է, և հորդորեց հերթականությամբ համբերատար հետևել հաջորդ օրերի արդյունքներին՝ ամսի 10-ին, 16-ին, 26-ին։
Բոլորն էլ լսեն են անևրիզմի մասին։ Դրա նշաններից են գլխացավերը, մեծացած աչքերը, մթագնումը, ցավն աչքերի տակի հատվածում, թուլությունը, դժվարությունը խոսելու ընթացքում։
«Երբ անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման մոդելին, վարչապետ ֆիգուրը փաստացի դառնում է, այսպես ասած՝ «նախագահը», այսինքն՝ իշխանության մեջ առաջին մարդը: Գուցե հասարակությունը սա դեռ լիովին չի ընկալում, որովհետև դեռ այդ ժամանակը չի եկել»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը արտերկրում հանդես եկող 18 ֆուտբոլիստի հրավիրել է ազգային հավաքական:
«Տարիներ շարունակ մեզ մեղադրել են ամբոխահաճության մեջ, որ դա անհնար է: Հիմա, եղբայր, 100 հազար մարդ ստացե՞լ է իր ավանդը, 40 մլն դոլար մարդիկ ավանդ ստացե՞լ են. սրանք պաշտոնական թվեր են: Հիմա ասում ենք, որ տասնյակ-հազարավոր մարդիկ դեռ կան, որ պետք է իրենց փողը ստանան, եկեք տանք այդ ավանդները»:
«Եթե Կոմունիստական կուսակցությանը ձայներ բաժին հասնեն, ապա դրանք լինելու են միայն և միայն ի հաշիվ Գագիկ Ծառուկյանի կուսակցության ընտրազանգվածի ձայների, որովհետև երկու դեպքում էլ գործ ունենք նույն ընտրազանգվածի հետ: Եթե Կոմկուսը Սերգեյ Բադալյանից հետո այդքան չքայքայվեր և կարողանար պահպանել իր դիրքերը մինչև հիմա, ուրեմն Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի առնվազն կեսը լինելու էր Կոմկուսինը: Հիմա ունենք այն, ինչ ունենք»,- պարզաբանում է Կարեն Քոչարյանը:
Ղարաբաղաադրբեջանական սահմանին կրկին իրադրությունը լարված է։ Անցած շաբաթ ադրբեջանական կողմը ձեռնարկեց ևս մեկ դիվերսիոն գործողություն, որը համարժեք պատասխանի արժանացավ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից։ Իրադրությունն անհանգիստ է նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Այս պայմաններում Հայաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների։ Իսկ իշխող՝ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում հետ Սաթիկ Սեյրանյանը զրուցել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի շրջանակներում։