Միկրոալիքային վառարանները, հակառակ հաստատված առասպելի, չեն առաջացնում քաղցկեղի զարգացում, վստահեցրել է ուռուցքաբան Սնեժաննա Գենինգը։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է այս կենցաղային սարքի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապի բացակայության մասին։
Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում կտրուկ աճել է քաղցկեղի նոր դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով BMJ Oncology ամսագրում հրապարակված հետազոտությանը։
Սրտաբան Քսենիա Էրուսլանովան նշել է սրտի կաթվածի, ինսուլտի և քաղցկեղի տարբեր տեսակների դեմ բաղադրատոմս։ Նրա խոսքերը մեջբերում է Комсомольская правда-ն։
Մի սովորություն, որը շատերին անվնաս է թվում, կարող է հանգեցնել վարակի և քաղցկեղի զարգացման, զգուշացրել է նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան։ Այս մասին նա խոսել է Газета.Ru-ի հետ զրույցում։
Հիվանդության առաջացման ռիսկի գործոններից առաջին տեղում ժառանգականության գործոնն է, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ իր գեների մեջ ունի նախատրամադրվածություն, և այդ գեների դրսևորման համար պետք են ինչ-որ արտաքին ազդակներ:
Բաց մաշկ, կարմիր մազերով, պեպեններով կամ բաց աչքերով մարդկանց մոտ ավելի հավանական է մելանոմայի զարգացումը՝ զգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի ռադիոթերապևտ Դարիա Զվերևան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում բժիշկը նշել է քաղցկեղի այս տարածված տեսակի ռիսկի գործոններն ու կանխարգելիչ միջոցառումները։
Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ Օլգա Մալինովսկայան նշել է անալիզներ, որոնք թույլ կտան հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում։
Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները փոփոխել են իմունային լիմֆոցիտների սպիտակուցներից մեկը (հայտնի է նաև որպես T բջիջներ)՝ դրանք դարձնելով ավելի դիմացկուն և ունակ ոչնչացնելու քաղցկեղային ուռուցքներն ու վարակները՝ հիվանդի իմունիտետի հաշվին: Հետազոտությունը հրապարակվել է JCI Insight գիտական ամսագրում։
Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետն աստիճանաբար խորանում է, շրջափակման պայմաններում հազարավոր երեխաներ չեն կարողանում ստանալ պատշաճ բուժօգնություն, զրկված են նաև սննդից, քանի որ հունիսի 15-ից որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։
Հուլիսի 8-12-ը Ֆրանսիայի Տուր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական կենսաքիմիկան ընկերությունների ֆեդերացիայի համաժողովը (47th FEBS Congress 2023), որին մասնակցել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ Մանե Կուրղինյանը, Մհեր Սարաֆյանը և 3-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանը (միջոցառման ամենաերիտասարդ մասնակիցներն էին)՝ իրենց ղեկավար՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Հարությունյանի գլխավորությամբ։
Նոր մշակման մասին հայտարարվել է 2020 թվականի գարնանը։ Արյան պարզ անալիզով գիտնականները հույս ունեն վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղի ավելի քան 50 տեսակ՝ նախքան ախտանիշների ի հայտ գալը:
Գիտնականները համադրել են կենտրոնում կատարված 14 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է 105 հազար մարդ։ Ամեն օր ոչ մեծ չափաքանակներով վիտամին D3-ի օգտագործումը մահացությունը քաղցկեղից նվազեցրել է 12%-ով։ Իսկ մեծ չափաքանակներով և ընդհատումներով օգտագործված վիտամինը քաղցկեղի վրա ոչ մի ազդեցություն չի թողել։
«Հայ ժողովուրդը պետք է գնա աննախադեպ միավորման»,- այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Ամբողջ աշխարհում հիվանդացության առումով տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղն է առաջին տեղում, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի: Նույնպիսի ստատիստիկա է նաև Հայաստանի Հանրապետությունում»,- «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը» սեմինար-քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ խորհրդատու, ուռուցքաբանության գծով Էրեբունի ԲԿ փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանը:
Վիրահատության գնալուց առաջ ես ևս մեկ անգամ զրուցում եմ պացիենտի և հարազատների հետ։ Հարազատների հետ զրուցելիս ես տեսնում եմ այն մեծ պատասխանատվությունը, որը իրենք թողել են իմ ուսերին։ Բերել են հարազատին, վստահում են ինձ, որպեսզի վիրահատեմ։ Սա ինձ համար պարզ նախադասություն չէ։ Տեսնելով, թե ինչպիսի վստահություն են ցուցաբերում՝ դա ավելի մեծ պատասխանատվություն է ինձ մոտ առաջացնում։
«Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի տարեկան մոտավորապես 1300 դեպք է գրանցվում: Համեմատության համար ասեմ, որ դեռ 2000 թվականին այդ թիվը 600-ից մի փոքր ավելին էր: Այսինքն, քանակը կրկնապատկվել է: Ամբողջ աշխարհում կա այս տենդենցը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը մոտավորապես նույն պատկերն ունի, ինչ մյուս երկրներում, ավելին, եվրոպական որոշ երկրներում տվյալները շատ ավելի վատն են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը: