Վիտամին D3-ի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղից մահացությունը
Քաղցկեղի ուսումնասիրման գերմանական կենտրոնի գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի օգտագործումը կարող է նվազեցնել մահացությունը քաղցկեղից։ Հետազոտության արդյունքները, ինչպես տեղեկացնում է shantnews-ը՝ հրապարակվել են Ageing Research Reviews. ամսագրում։
Գիտնականները համադրել են կենտրոնում կատարված 14 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է 105 հազար մարդ։ Ամեն օր ոչ մեծ չափաքանակներով վիտամին D3-ի օգտագործումը մահացությունը քաղցկեղից նվազեցրել է 12%-ով։ Իսկ մեծ չափաքանակներով և ընդհատումներով օգտագործված վիտամինը քաղցկեղի վրա ոչ մի ազդեցություն չի թողել։
Դրական ազդեցությունը նկատվել է հիմնականում կոլոռեկտալ քաղցկեղով տառապող հիվանդների մոտ։ Նրանց 59%-ի մոտ հայտնաբերվել է վիտամին D3-ի դեֆիցիտ։
Գիտնականները կարծում են, որ վիտամին D3-ը օրգանիզմում սինթեզվում է կալցիտռրիոլ հորմոնի հետ և խանգարում է ուռուցքի աճին։
Ըստ հետազոտության արդյունքների, քաղցկեղի դեմ պայքարում վիտամին D3-ի ազգեցությունն առավել մեծ է եղել, երբ պացիենտը այն սկսել է օգտագործել մինչև քաղցկեղի առաջացումը։