
Գիտնականները ստեղծել են «սուպեր լիմֆոցիտներ», որոնք կարող են ոչնչացնել քաղցկեղն ու վարակները

Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները փոփոխել են իմունային լիմֆոցիտների սպիտակուցներից մեկը (հայտնի է նաև որպես T բջիջներ)՝ դրանք դարձնելով ավելի դիմացկուն և ունակ ոչնչացնելու քաղցկեղային ուռուցքներն ու վարակները՝ հիվանդի իմունիտետի հաշվին: Հետազոտությունը հրապարակվել է JCI Insight գիտական ամսագրում։
«Մենք գտել ենք T բջիջների գործառույթը խթանելու հզոր միջոց՝ առաջարկելով քաղցկեղի իմունոթերապիայի բարելավման խոստումնալից ուղի ինֆեկցիոն ու այլ հիվանդությունների լայն շրջանակ բուժելու համար»,- ըստ shantnews-ի՝ ասում է առաջատար հեղինակ դոկտոր Դեյվիդ Կասը:
Գիտնականները ներմուծել են TSC2 սպիտակուցի գենի մուտացիա՝ ստիպելով այն ավելի ակտիվ արձագանքել վիրուսներին և քաղցկեղի հակագեներին:
Հետազոտողները նաև պարզել են, որ մոդիֆիկացված T բջիջները մեծ քանակությամբ բազմանում են նախնական իմունային պատասխանի ժամանակ, իսկ հետո երկար ժամանակ պահպանվում են մաօրգանիզմում:
Հետազոտողները նախատեսում են հետագա հետազոտություններ անցկացնել թոքերի, լյարդի և հաստ աղիքի քաղցկեղի պինդ ուռուցքների վերաբերյալ, որոնք, համեմատած լեյկեմիայի և արյան այլ քաղցկեղների հետ, լիմֆոցիտների վրա հիմնված թերապիայի դեպքում ավելի դժվարությամբ են վերանում: