«Հաշվեք՝ քաղցկեղով հիվանդ ժողովուրդ ենք, 4-րդ աստիճանն է, մեր բուժումը խունտայից ազատագրվելն է». Սերժ Սրապիոնյան

«Հայ ժողովուրդը պետք է գնա աննախադեպ միավորման»,- այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

«Պատերազմի ժամանակ այսպիսի խոսք կար՝ «Զարմանալի ժողովուրդ է այս ժողովուրդը, պատերազմների ժամանակ լցվում է հայրենիք, իսկ խաղաղ ժամանակ լքում է հայրենիքը»: Այս բնազդը պետք է արթնանա, որովհետև հենց այսօր պատերազմ է: Նրանով, ինչով մեզ սպառնում են, թե՝ եթե փոխվեց այս խունտան, պատերազմ կլինի, դրանով հենց խաբում են և մեր ականջներին շեքսպիրյան թույն են կաթեցնում, որովհետև արդեն 5 տարի պատերազմի մեջ ենք՝ 2018 թվականի ապրիլից, և այդ պատերազմը շարունակվում է մեր զոհերի գնով…

Այսօր մարդը, որը զբաղեցնում է հայոց պետական կարևորագույն պաշտոնը, ես կասեի՝ առաջին պաշտոնը, թքում է հայ մարդու երեսին, դա այն թքի վերադարձն է, որ 5 տարի շարունակ ադրբեջանցիները թքում են իրենց երեսին, և նրանք այլ հասցե չգտնելով՝ թքում են մեր ազնիվ, նվիրյալ հոգի ունեցող քաղաքացիների երեսին:

Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, նաև նրանց, ովքեր իրենց մասնակի են հայ համարում, նաև նրանց, ովքեր ցավում են այս երկրի ու ժողովրդի համար, վաղը 16:00-ին լինեն Ազգային ժողովի մուտքի մոտ, որովհետև այլ հնարավորություն այս մարդիկ մեզ չեն թողել:

Կարդացեք նաև

Պատերազմի օրերին հունաստաններում և արաբստաններում քեֆ անողները խոսում են պատերազմի մասնակից լինելուց և քաղքի տղա լինելուց, քաղքի տղան չի կարող իր թիկնապահների միջոցով ձեռքերը ոլորելով՝ թքել անզոր մարդու երեսին, սրանք միայն այստեղ են քաջ:

Եթե մենք ամենամոտ ժամանակներս չազատվենք այս խունտայից, այս չարիքից, հաշվեք, որ քաղցկեղով հիվանդ ժողովուրդ ենք, 4-րդ աստիճանն է և բուժում չկա, մեր բուժումը խունտայից ազատագրվելն է: Ինչպե՞ս կկազմվի Կառավարություն, հետագայում ինչպե՞ս իրենց կարդարացնեն այդ Կառավարությունները, ցույց կտա ժամանակը, և եթե չարդարացնեն, պետք է արժանանան այս նույն խունտայի ճակատագրին, այն է՝ վռնդվել և պատասխան տալ օրենքի ամբողջ ուժով: Հայ ժողովրդի հանդեպ տեղի է ունեցել դաժան դավաճանություն, որևէ թուրք, որևէ դարավոր թշնամի հայ ժողովրդի գլխին այս օյինը չէր խաղա, ինչ օյին խաղում են այս մարդիկ…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս