
Էնդոկրինոլոգը թվարկել է հայտնի նախուտեստներ, որոնք սպառնում են քաղցկեղ առաջացնել

Որոշ հայտնի նախուտեստներ մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացրել է էնդոկրինոլոգ և սննդաբան Յանինա Լեմեշկոն։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա թվարկել է քաղցկեղի համար վտանգավոր մթերքները:
Լեմեշկոն պարզաբանել է, որ Ռուսաստանում ամենից հաճախ հանդիպում են հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղ։ Այս հիվանդությունները կանխելու համար նա առաջարկել է բարելավել սնունդը. չօգտագործել շատ շաքար և վերամշակված միս, ավելացնել սննդակարգում մանրաթելերի, սպիտակուցների և համապատասխան ճարպերի քանակը:
«Այս տեղեկությունը նշանակո՞ւմ է, որ պետք է անցնել հազարի և հավի կրծքամիսի։ Իհարկե, ոչ։ Բայց երշիկեղենի օգտագործումը սահմանափակել օրական 50 գրամից ոչ ավելի, օգտակար կլինի»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա։