
Ուռուցքաբանը անվանել է մթերք, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը

Բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ և ուռուցքաբան Իվան Կարասևն անվանել է մի մթերք, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։
Նրա խոսքով՝ կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի մեծ մասի պատճառ է հանդիսանում յուղոտ մսի և պահածոների անվերահսկելի օգտագործումը։
Բժիշկը նշել է, որ այս մթերքն օգտագործելուց հետո մարսողության գործընթացը «միշտ չէ, որ համարժեք է ընթանում»։
«Խորհուրդ է տրվում միս ուտել ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ։ Ավելի լավ է գնալ դեպի ձուկը»,- ըստ shantnews-ի՝ ընդգծել է նա։