Շագանակագեղձի ադենոման՝ բարորակ գերաճը, բազմապատճառային հիվանդություն է, որն առաջանում է շագանակագեղձի հարմիզուկային գեղձային զոնաների գերաճի հետևանքով` հանգեցնելով ստորին միզուղիների խցանման։ Մանրամասների մասին զրուցել ենք «Սլավմեդ» ԲԿ ուրոլոգիական ծառայության ղեկավար Մհեր Մխիթարյանի հետ։
Գիտնականները չարորակ ուռուցքների հետքերը գտնելու նպատակով հետազոտել են հարյուրավոր մումիաների, սակայն բոլոր փորձերն անհաջող ավարտ են ունեցել:
Ճիշտ սննդակարգը 10-30 տոկոսով նվազեցնում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման ռիսկը, ասել է ուռուցքաբան Վլադիմիր Իվաշկովը։
Եթե կինը գիշերը քնում է լամպի լույսի տակ, ապա այդ լույսն օրգանիզմում կարող են «արթնացնել» կրծքի քաղցկեղի բջիջները, հայտնում է The Times of India-ն: Լույսի պատճառով մելատոնինի հորմոնը դադարում է արտադրվել: Սովորաբար հորմոնի բարձր խտությունը «քնեցնում» է քաղցկեղի բջիջները և անջատում ուռուցքի առաջացման հիմնական մեխանիզմները:
Պատվաստանյութերի նկատմամբ բացասական վերաբերմունքը միայն ՀՀ-ում չէ։ Հավատացնում եմ, որ առ այսօր մի շարք վարակիչ և ոչ վարակիչ խնդիրների կանխարգելման լավագույն տարբերակը իմունիզացիան է։ Ինֆեկցիոն մի շարք հիվանդություններից մահվան դեպքեր այսօր չունենք կանխարգելման և իմունիզացիայի արդյունքում։ Հայաստանում կա «Գարդասիլ 4»-ը, որը 4 օնկոգեն շտամերից է պաշտպանում։
Վիրաբույժ Մանուել Սանս Սեգարան ասել է, որ սթրեսը ներկայումս համարվում է բազմաթիվ հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը։ Նա El Español-ին տված հարցազրույցում բացահայտել է սթրեսի վտանգավոր հետեւանքները։
Սննդաբան Օլգա Շմելևան Звезда-ին պատմել է, թե ինչու է խնձորը օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը կանխելու հիանալի միջոց:
Ըստ ամերիկացի գիտնականների, սննդակարգում սնկերի կանոնավոր օգտագործումը մեկ ու կես անգամ նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Դա հավանաբար պայմանավորված է սնկի մեջ առկա ergothioneine- ի պարունակությամբ։
Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Այս մասին հայտնում է 74.ru հրատարակությունը՝ հղում կատարելով ռուս գիտնականների ուսումնասիրությանը:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ու Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանն են։
Ամերիկացի սննդաբանները մշակել են առողջ սննդի ուղեցույցներ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի կանխարգելման համար: Ըստ գիտնականների՝ երկար ու առողջ կյանք ապահովելու համար անհրաժեշտ է օրական ուտել երկու բաժին միրգ և երեք բաժին բանջարեղեն: Հետազոտությունը հրապարակված է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի Circulation ամսագրում:
Մրգերի և բանջարեղենի օգտակարության մասին հաճախ ենք լսել, սակայն այն, թե որն ինչ վիտամիններով է հարուստ, թերևս, ոչ բոլորը գիտեն։
Կյանքի տևողությունը կարող է երկարել, եթե ձեր սննդակարգում մայոնեզն ու մարգարինը փոխարինեք ձիթապտղի յուղով,- նման խորհուրդ են տալիս Հարվարդի բժշկական համալսարանի գիտնականները, որոնց համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված է Journal of the American College of Cardiology ամսագրում:
Մասնագետների պնդմամբ՝ Ճարպակալումը կտրուկ մեծացնում է ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ռիսկը` սրտանոթային, շաքարային դիաբետ, քաղցկեղ, նյարդաբանական խանգարումներ, քրոնիկական շնչառական հիվանդություններ, ինչպես նաև` մարսողական խանգարումներ:
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ ալկոհոլի ցանկացած չափաբաժին մեծացնում է մահացու հիվանդությունների ռիսկը:
5 ամինոլևուլինաթթու փորձել ենք համակցել գլիկոգլիցերոլիպիդի հետ, քանի որ 5 ամինոլևուլինաթթու ֆոտոզգայուն միացություն է և կիրառվում է ֆոտոդինամիկ թերապիայի և ֆոտոախտորոշման մեջ։ Համակցումը բարձրացրել է գլիկոգլիցերոլիպիդի հակաքաղցկեղային պոտենցիալ ազդեցությունը։
Հայաստանում՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, առաջին անգամ իրականացվել է ֆտորէթիլթիրոզին ռադիոֆարմ պրեպարատի (18F-FET) սինթեզ։ Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ հնարավորություն է ստեղծում հիվանդություններն ախտորոշելու համար։ Այս մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի 18F-FDG սինթեզը ապահովող մասնագետ Դավիթ Արշակյանի հետ։
Կրծքագեղձի քաղցկեղ բուժող բժիշկները և մասնագետները նշում են, որ կինը տարվա ընթացքում մազերը կարող է ներկել 2-5 անգամ և պետք օգտագործի միայն բնական միջոցներ, որպեսզի քաղցկեղի առաջացման ռիսկերը նվազեն:
Հայտնի է, որ քաղցկեղի բջիջները սնվում են մեծ քանակությամբ սննդարար նյութերով և թթվածնով, ինչն էլ թույլ է տալիս նրանց անվերահսկելիորեն աճել և բազմանալ: Հենց այդ «ախորժակն» էլ օգնում է դրանց դեմ պայքարում: Այսպես. գիտնականները բազմացրել են երկու տեսակի «անմահ» քաղցկեղի բջիջների գաղութներ, զրկել դրանց սննդից և հետևել, թե նման պայմաններում ինչպես է փոխվում գեների ակտիվությունը, բջիջների կիսումը և դիմադրողականությունը քիմիաթերապիային և իմմունային համակարգին:
Ամհերսթում Մասսաչուսեթսի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբակտերիալ տրիկլոզան նյութը, որը պարունակվում է հիգիենայի միջոցներում, ինչպիսիք են ատամի մածուկն ու օճառը, կարող է հաստ աղիքի քաղցկեղ առաջացնել: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը:
Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը։ Բժիշկը «Իզվեստիային» պատմել է նման սննդակարգի վտանգավոր հետեւանքների մասին։
Մեծ Բրիտանիայի Cancer Research բժշկական ընկերության մասնագետները պատմել են, թե ինչպես կարելի է ճանաչել բերանի խոռոչում քաղցկեղի ախտանշանները: Այդ մասին գրել է Daily Express-ը:
Որոշ մարդիկ չեն կարող պատկերացնել իրենց սեղանն առանց մսային ուտեստների, մինչդեռ որոշները դրանք վաղուց փոխարինել են բանջարեղենից պատրաստված շքեղ կերակուրներով: Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման մեջ նախազգուշացրել է խորովածի և տապակի սիրահարներին, որ չպետք է շատ տարվել կարմիր մսով, քանի որ դա վտանգավոր է առողջության համար. հավանաբար վտանգը լուրջ է:
Հայաստանը՝ որպես պետություն, շատ մոտ է այդ համախտանիշին, ինչի վկայություններից մեկն այն է, որ հասարակությունը դեռևս անվրդով ընդունում է իշխանությունների կողմից որպես իրականությունից փախուստի մոդիֆիկացիա ներկայացվող «հոգեբանական փախուստ հայրենիքից» առաջարկը։ Չմտածելով անգամ հարցնել, այդուհանդերձ, ինչպե՞ս է հնարավոր «պոզիտիվ խոսույթով» պայքարել նեգատիվ ռումբերի դեմ։
Բժիշկը հավելել է, որ հիվանդ լեղապարկով, լյարդով, տուբերկուլոզով կամ շաքարային դիաբետով հիվանդները ևս կարող են բերանից տհաճ հոտ ունենալ:
Որոշ հայտնի նախուտեստներ մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացրել է էնդոկրինոլոգ և սննդաբան Յանինա Լեմեշկոն։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա թվարկել է քաղցկեղի համար վտանգավոր մթերքները:
Սոմնոլոգ Միխայիլ Պոլուեկտովն aif.ru-ի հետ զրույցում կարծում է, որ քնելու ամենաօգտակար դիրքն այն դիրքն է, որը մարմինն ինքն է ընտրում։
Քրքումն ունի հակաբորբոքային հատկություն և կարող է օգնել կանխել քաղցկեղը, ասել է թերապևտ Օլգա Չիրկովան։ Այս համեմունքի օգտակար հատկությունները բժիշկն անվանել է NEWS.ru-ի հետ զրույցում։
Գիտնականներն առաջարկել են կրծքագեղձի ագրեսիվ և դժվար բուժվող քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:
Քաղցկեղի որոշ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց, քան կանանց մոտ, ասել է թերապևտ Ալեքսեյ Ժիտոն։ NEWS.ru-ի հետ զրույցում նա տղամարդկանց զգուշացրել է քաղցկեղի այդ տեսակների մասին։