Խորհուրդ տվեք նրան, որ Մյունխենի փողոցներում հեծանիվ հանկարծ չքշի, վտանգավոր է. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 3

«Փաշինյանը մեկնել է Մյունխենի անվտանգային կոնֆերանսին մասնակցելու։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ այցից»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

««Ակնկալիք» բառը դրական կոննոտացիա ունի, ուստի որևէ ակնկալիք Նիկոլից առհասարակ չունեմ։ Կարող եմ ասել, թե ինչ եմ կանխատեսում այդ այցից։ Հայաստանի շահերի տեսակետից հերթական դատարկ վոյաժը կլինի, ինչպիսին էին նրա վերջին տուրերը Դավոս, Վաշինգտոն կամ Փարիզ։ Այցը դատարկ է լինելու նաև իր անձի փիառի տեսակետից, ինչպիսին էին նրա վերջին բոլոր այցերը։ Չեմ բացառում նաև, որ հերթական խայտառակությունը տեսնենք կամ լսենք։ Այս յոթ տարվա ընթացքում նրա ականջներն այդպես էլ հում մնացին արտաքին հարցերում։ Կոնֆերանսի պաշտոնական ծրագրում Նիկոլը չկա։ Նրա կալիբրն այնքան փոքր է նաև դրսում, որ կազմակերպիչները չեն ներառել իրեն որևէ, խիստ երկրորդական, պանելային քննարկմանը։

Կան Արևմուտքի իրական «որակյալ սիրելիները»՝ Զելենսկին (2 անգամ), Տիխանովսկայան (2 անգամ), Զուրաբիշվիլին, Նավալնիի այրին։

Կասկած չունեմ, որ ո՛չ նա, ո՛չ իր պլանկտոնը նույնիսկ չեն ծանոթացել այդ կոնֆերանսի ավանդական տարրական զեկույցին, որը գոնե բազային պատկերացումներ կտար նրան, թե ուր է գնում, և ինչ է իրականում կատարվում աշխարհում։

Ի դեպ, այդ զեկույցից իրեն երկու բան փոխանցեք. 150 էջանոց ցեկույցում Հայաստանը հիշատատակված է հպանցիկ, այն էլ՝ իր հակառուսականության կոնտեքստում։

Ու մի բան էլ. ի տարբերություն իր թրքահաճո պահվածքի և էրդողանասիրության, միջազգային թիվ մեկ անվտանգային կոնֆերանսի զեկույցում Թուրքիան հենց Թուրքիա է կոչվում (Turkey), ոչ թե Էրդողանի նախընտրած և Փաշինյանի կողմից Դավոսում վախվորածորեն կրկնված Թյուրքիյե (Türkiye):

Ու նաև խորհուրդ տվեք նրան, որ Մյունխենի փողոցներում հեծանիվ հանկարծ չքշի, վտանգավոր է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս