
Փաշինյանը ոչ թե կոռուպցիայի դեմ էր պայքարում, այլ կոռուպցիան իրենով անելու համար. դա իշխանությանը մնալու Նիկոլի կարևորագույն գործիքներից է. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 2
«Անգամ միջազգային զեկույցներն են արձանագրում (օրինակ՝ Transparency International), որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դոփում է տեղում։ Ինչո՞ւ»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Այս յոթ տարիներն ապացուցել են, որ Փաշինյանը ոչ թե կոռուպցիայի դեմ էր պայքարում, այլ կոռուպցիան իրենով անելու համար։ Հայաստանում նրա օրոք պաշտոնյա լինելն իր եկամտաբերությամբ համադրելի է ժամանակին Bitcoin գնելու հետ։
Ակնհայտ է, որ Նիկոլը հանդուրժում և խրախուսում է իր կողքը ծաղկող կոռուպցիան երկու պատճառով։
Նախ, այսպիսով նա առնում է հիմնականում փողոցից եկած իր թիմակիցների լոյալությունը, աչք փակելով նրանց անհագուրդ ախորժակի և շշմեցնող չտեսության վրա։
Եվ երկրորդը, շատ լավ տիրապետելով իր ոհմակի ողջ կոռուպցիոն գործարքներին, նա լրացուցիչ լծակ ունի նրանց «շարքերում» պահելու համար։ Իր թիմակիցներին պարբերաբար փուռը տալով՝ Նիկոլը վախի մթնոլորտով մաքսիմալ կառավարելի է պահում նրանց։ Մի խոսքով, կոռուպցիան իշխանությանը մնալու Նիկոլի կարևորագույն գործիքներից մեկն է»։
Մանրամասները՝ տեսանյութում: