«Խաղաղության խաչմերուկ» կոչվող կոմիքսում և նրա հիման վրա նկարահանված մուլտիկում հատուկ շեշտվում էր Տավուշից դեպի Ադրբեջան ձգվող երկաթգծի շահագործման առաջարկը. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը այս շաբաթ անդրադարձել է Նիկոլ փաշինյանի ասուլիսի կարևոր թեմաներին:

«Հարգելի հայրենակից, արդեն ավանդական դարձած այս ձևաչափում այսօր մի փոքր փոփոխություն եմ անում՝ հարցերիդ փոխարեն Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հինգ թեմաներին անդրադառնալով։ Հուսով եմ, մի փոքր օգտակար կլինեմ քո պայքարում։ Հայցում եմ ըմբռնումդ և սպասում հաջորդ շաբաթվա քո հարցերին»,-նշել է նա։

Թեմա 1

«ՆԻԿՈԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ» ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՂԻ Է»:

Կարդացեք նաև

Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը:

«Անդրադառնալով Ադրբեջանի պահանջի կատարմանը և դեպի Նախիջևան հաղորդակցման տարբերակներին՝ Նիկոլը ասաց, որ մյուս երկաթուղին, որ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Հաղարծնի հատվածում այնպիսի մեծ ավերվածություններ են, որ եկաթուղին վերականգնելը բավականին մեծ խնդիր է։ Հիշեցնեմ, որ «Խաղաղության խաչմերուկ» կոչվող կոմիքսում և նրա հիման վրա նկարահանված մուլտիկում հատուկ շեշտվում էր Տավուշից դեպի Ադրբեջան ձգվող երկաթգծի շահագործման առաջարկը, որը հայկական ապրանքների համար դեպի Ռուսաստան Ադրբեջանով ամենակարճ ճանապարհն է։

Երեկ Նիկոլը խոստովանեց, որ այդ ուղղությունը իրատեսական չէ, որ մինչ այդ նա ստում էր։ Հատկապես, որ Դիլիջան-Իջևան հատվածը վթարի պատճառով փակ է դեռեւս 1994 թվականից։

Մյուս զավեշտը և սուտը կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը Մեղրիով ճանապարհ է ստանում ոչ այնքան դեպի Նախիջևան, որքան դեպի Թուրքիա։ Այնինչ, ըստ Նիկոլի, մենք դրա փոխարեն Երասխից ընդամենը հասնելու ենք Մեղրի և ոչ թե Ադրբեջանով՝ ելք դեպի Ռուսաստան, ինչպես խոստացվում էր»։

 Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս