Նիկոլը խոստովանեց, որ բռնապետ է. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այս շաբաթ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի կարևոր թեմաներին:

«Հարգելի հայրենակից, արդեն ավանդական դարձած այս ձևաչափում այսօր մի փոքր փոփոխություն եմ անում՝ հարցերիդ փոխարեն Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հինգ թեմաներին անդրադառնալով։ Հուսով եմ, մի փոքր օգտակար կլինեմ քո պայքարում։ Հայցում եմ ըմբռնումդ և սպասում հաջորդ շաբաթվա քո հարցերին»,-նշել է նա։

Թեմա 2

«ՆԻԿՈԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԲՌՆԱՊԵՏ Է»:

Կարդացեք նաև

Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը:

«Չէ, անշուշտ, նա ուղիղ խոսքով այդպես չի ասել։ Հակառակը, ի հեճուկս ոստիկանական բռնությունների, տասնյակ քաղհալածյալների առկայության, այլախոհների նկատմամբ ճնշումների, կոռուպցիայի ծաղկման, ճամարտակում էր «ժողովրդավարության» մասին։

Բռնապետ լինելու մասին իր ակամայից խոստովանությունը երեկվա ասուլիսի այլ հատվածում էր։ Փաշինյանը երկար-բարակ խոսում էր իր դավաճանական քաղաքականության գաղափարական հիմքերի մասին, որոնք, հենց իր խոստովանությամբ, չեն համապատասխանում հայկական, ավանդական, պատմականորեն ձևավորված «սոցիալ-հոգեբանությանը», և ավտորիտարիզմի շան գլուխը թաղված է հենց այստեղ։

Սա է տիպիկ բռնատիրական վարքագիծը՝ բռնի փոխել հասարակության կոդերը, վզներիս փաթաթել ինքնաշեն «գաղափարական» պարաններ։

Այսպես են վարվել և վարվում բոլոր ավտորիտար կառավարիչները՝ Հյուսիսային Կորեա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան և այլն։ Եվ սա անում է՝ չունենալով համապատասխան մանդատ, քանզի 2018-ին մարդկանց խաբել է բոլորովին այլ լոզունգներով, իսկ 2021-ին գնացել է ընտրություններին «հայրենասիրական» օրակարգով։ Էլ չասեմ, որ «գաղափարական» առաջնորդ լինելու համար նա չունի նաև ոչ ինտելեկտուալ պոտենցիալ, և ոչ էլ բարոյական հեղինակություն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս