Բացահայտ սրիկայություն է Հայաստանում և Հայաստանի ղեկավարի աթոռին նստած մարդու կողմից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ նման պահվածքը. Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 3

«Նիկոլը շարունակում է քայքայել մեր ինքնությունը՝ հիմա էլ սևեռվելով Հայոց ցեղասպանության դեմ արշավի վրա։ Դրա դեմը ո՞նց առնենք»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Հայոց ցեղասպանությունն ուրանալով՝ Փաշինյանը երկու նապաստակ է փորձում խփել միանգամից. հաճոյանալ Թուրքիային և խորացնել կոնֆլիկտը Մոսկվայի հետ։ Հայոց ցեղասպանությունը միջազգային քաղաքական օրակարգի մի մասն է, և տարբեր երկրներ այն հաշվի են առել կամ աչք փակել՝ սեփական շահերից ելնելով, ինչպես այլ ցեղասպանությունների դեպքում։

Այդպես են վարվել գրեթե բոլորը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը, Իսրայելը։ Եվ այդ հարցում միջազգային բարենպաստ իրավիճակից ճշգրիտ և շահավետ օգտվելն է եղել հայկական դիվանագիտության ուղղություններից մեկը։

Աշխարհը կարող է շարժվել և առաջնորդվել սեփական շահերով՝ ըստ անհրաժեշտության ճամարտակելով կամ մոռանալով արժեքների մասին: Բայց բացահայտ սրիկայություն է Հայաստանում և Հայաստանի ղեկավարի աթոռին նստած մարդու կողմից նման պահվածքը։ Եվ կատարյալ հիմարություն է որպես սեփական մանկուրտության «փաստարկ»՝ օգտագործել սովետական կայսրության մասին թեզերը։

Համաձայնեք, որ առողջ բանականություն ունեցող մարդը դժվար հավատա, որ սովետական/ռուսական հատուկ ծառայությունների կամ քարոզչության շնորհիվ է Եվրոպական Միությունը 1987-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կամ նույն որոշումն ընդունել են Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, ԱՄՆ-ը, Լեհաստանը, Չեխիան, Հունաստանը, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, Բալթյան երկրները, Իտալիան և այլք։

Ի դեպ, Բրյուսելը ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև «նախկինների» օրոք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը դիտում էր որպես Անկարայի՝ Միությանն անդամակցելու նախապայման»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս