Փետրվարի 23-ից ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է: Այս օրերին նա հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ, ինչպես նաև՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու մեծ ուշադրության է արժանացել հատկապես Մոսկվայում և Թեհրանում։ Հարավային Կովկասում ավանդաբար ազդեցություն ունեցող ռեգիոնալ տերությունները կարծես Հարավային Կովկասում ուժային վերաձևավորման ԱՄՆ ազդանշանը նոր են նկատում, մինչդեռ աշխարհաքաղաքական փոփոխությունների ներկայիս արագ ու ակտիվ փուլում Արևմուտքն արդեն բավականին երկար ժամանակ ինտենսիվ աշխատում է Հարավային Կովկասում, որի տրամաբանական շարունակությունը նաև Թրամփի վարչակազմի ակտիվությունն ու նպատակներն են Հարավային Կովկասում։
Մինչ մի շարք քաղաքական գործիչներ ու փորձագետներ հայտարարում են Իրանին ուղղված ԱՄՆ հարվածներին 48 կամ 24 ժամ մնալու մասին, օրերս Մոսկվա կատարած այցից ու այնտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է՝ Իրանը պատրաստվում է բանակցությունների Միացյալ Նահանգների հետ։
Դեկտեմբերի 28-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում բռնկված բողոքի մասշտաբային ակցիաները շարունակվում են։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։
Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցն Ադրբեջան, որի մասին վերջին օրերին անընդհատ գրում էին իրանական ԶԼՄ-ները։ Այցի օրակարգում ռեգիոնալ բազմակողմ համագործակցությունը խորացնելուն ուղղված ծրագրերն են։
«Արաղչիի Բաքու կատարած այցի արդյունքներն արտացոլում են Բաքվի և Թեհրանի ցանկությունը՝ էպիզոդիկ ճգնաժամերը և փոխադարձ անվստահությունը վերածել ավելի կառավարելի ռեժիմի»:
Չնայած Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ու Թուրքիայի աճող ազդեցությանը՝ ինչպես Երևան-Բաքու վաշինգտոնյան պայմանավորվածությունների, այնպես էլ մերձավորարևելյան զարգացումների՝ Գազայում պատերազմն ավարտելու Թրամփի նախաձեռնության կոնտեքստում, Ռուսաստանն ու Իրանը շարունակում են ռեգիոնում առաջ մղել ազդեցության ռեգիոնալ հարթությունը, հույսեր կապելով «3+3» ձևաչափի հետ։
«Ադրբեջանը Վաշինգտոնում կարողացավ միջազգայնացնել «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Թրամփն ընդամենը որպես վկա է դրել իր ստորագրությունը՝ զրո պատասխանատվությամբ։ Համեմատության համար նշենք, թե ինչպես է պարտված, գրեթե ջախջախված Ուկրաինան ատամներով պայքարում իր անվտանգության երաշխիքների համար»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Կարեն Բեքարյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
«Անգամ այս՝ իրար հակադրվող հայտարարություններից հետո մենք վերջում տեսանք, որ Իրանի նախագահ Փեզեշքիանի մոտեցումը փոխվեց, նա հայտարարեց՝ նախընտրելի չէ, որ արտատարածաշրջանի ուժերը ներգավվեն տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում։ Կրկնում եմ՝ փոխվեց անգամ սկզբնական փուլում «Թրամփի ուղին» ողջունող Իրանի նախագահի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ այստեղ Իրանի համար անվտանգային լուրջ խնդիր կա»,- ասաց Մելքոնյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Կամուրջ» հասարակական-քաղաքական միավորման համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է ՀՀ-ի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո այս հայտարարությունն արեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի եռակողմ հռչակագրին ու ավելի լայն՝ հանդիպումներին և պայմանավորվածություններին առաջինն արձագանքեց հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղաքական վերլուծաբան, «Կամուրջ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն ու քաղաքագետ Հրանտ Միքայելյանն են։
Չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին ամիսներին Ադրբեջանի հետ հարաբերությունների կայունացման գործընթաց է սկսել, շարունակում է կոշտ հայտարարություններ անել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական պրոյեկտի վերաբերյալ՝ նույնպիսի կոշտ գնահատականներ ակնկալելով պաշտոնական Երևանից։
Իրանի Իսլամական Հանրապետության ու Ադրբեջանի միջև ուշագրավ շփումները շարունակվում են։ Ինչպես երևում է, վերջերս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի մեծ պատվիրակությամբ այցն Ադրբեջան արդյունքներ է տվել, և կողմերի միջև համագործակցության նոր մեխանիզմներ են հաստատվում։
«Ալիևի պատկերացմամբ՝ պատերազմում պարտված կողմը պետք է եթե ոչ՝ օկուպացվի, ապա՝ չունենա բանակ։ Հայաստանին պարտադրում են Ալեքսանդրապոլի պայմանագիր, հայի ինքնության վերացում։ Դա է գինը»։
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փեզեշքիանի վերոնշյալ հայտարարություն ուղղված է ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի իշխանություններին:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 120 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Ադրբեջան: Սակայն մինչ այցը նախագահ Փեզեշքիանը հարցազրույց է տվել ադրբեջանական AzTV-ին, անդրադառնալով՝ ինչպես իրանա-ադրբեջանական, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական օրակարգին առնչվող թեմաներին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման, հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ ադրբեջանական մանիպուլատիվ տեղեկատվական քաղաքականության ֆոնին՝ Ալիևը խոսել է ռազմական առճակատման վտանգի մասին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ և «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի Երևան կատարած այցից օրեր անց կայացել է ԻԻՀ նախագահի հեռախոսազրույցն Իլհամ Ալիևի հետ։
«Ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը նաև չի ցանկանում ռուսական միջնորդություն, հետևաբար՝ նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ ռեգիոնալ ապաշրջափակում։ Ադրբեջանը նաև վստահաբար նախընտրում է Հայաստանի տարածքով կապվել Նախիջևանին, սակայն ընդհանուր առմամբ ռեգիոնում կոնսենսուս չկա։ Դա է պատճառը, որ Ադրբեջանի հարաբերությունները լարված էին Իրանի հետ, ներկայումս էլ՝ Ռուսաստանի հետ, այսինքն՝ ռեգիոնում ակտիվ գործընթացներ են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։