«Ի՞նչ գիտի այդ թերուսը. մեր պատմությունը, երազանքները գիտի՞: Մեզ ուզում է զրկել նույնիսկ երազելու հնարավորությունից, մոռանալ Մասիս սարը, երազի երկիր Հայաստանը: Գուցե հետո նաև արգելի երգել մեր ազգային երգերը: Այսինքն՝ նա պատրաստ է անել այն, ինչ հաճո է թուրքին»:
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը սկսվել է ընդամենը քսան հոգուց:
«Այսօր Հայաստանում սահմանադրական բռնապետություն է, 2018 թվականի իբր թավշյա, սիրո ու իբրև հանդուրժողականության անվան տակ Հայաստանում զավթվեց իշխանություն։ Հայաստանում հաստատվեց տոտալ բռնապետություն, որը գործող իշխանությունը փորձում է ամրակայել նաև սահմանադրորեն»,- Հանրապետության հրապարակում Էդգար Ղազարյանի հրավիրած արժանապատվության հեղափոխություն հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը Սահմանադրության օրվա խորհրդի մասին իր դիտարկումներում առանձնացրեց երկու ամենախնդրահարույց ոլորտները, որ իրեն մտահոգում են այսօր՝ անվտանգության և դատական համակարգերը:
«Իշխանությունները ոչ միայն իրենք են խախտումներ թույլ տալիս և ամեն ինչ անում են, որ օրենքով ոչինչ չլինի, այլև պայքարում են այն բացառիկ դատավորների դեմ, որոնք փորձում են ապահովել օրենքի գերակայությունը»,- նշեց Լուսինե Սահակյանը:
Խորհրդարանում վերջին զառանցաբանությունը ՀՀ զինանշանին երբևէ հասցված, թերևս, ամենամեծ վիրավորանքն էր։ Բայց ավելի լայն իմաստով, ՀՀ պետական խորհրդանիշները չեն սահմանափակվում միայն նոմինալ առարկաներով՝ դրոշով, զինանշանով և այլն։ Պետության կարևորագույն, առանցքային խոհրդանիշը նրա սահմաններն են և այդ սահմանների անձեռնմխելիությունը։
ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում այնպիսի քայլեր է իրականացրել ու հայտարարություններ արել, որոնք քրեորեն պատժելի են։
«Երբ երկրի համար ինչ-որ մեծ հարցեր են արծարծվում, կողքից միշտ անհասկանալի ու քրեածին պատմություն է հայտնվում, հիմա էլ թմրանյութի պատմությունն է շրջանառվում։ Ի՞նչ եղավ այդ երեք տոննա կոկաինը, ո՞վ էր ստանում այն։ Բա հասարակությունը չիմանա՞ այդ հարցերի պատասխանները։ Իսկ սսկված մնալու արանքում մի ամբողջ երիտասարդ սերունդ կարող է կործանվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդ քանակի թմրանյութ է մտնում երկիր։ Իսկ այն սերունդը, որը կնստի թմրանյութի վրա, վերջնականապես կկործանի մեր երկիրը, քանի որ նրա համար ոչ թե երկիրն է կարևոր, այլ իր դեղաչափը»։
Սահմանադրագետն ընդգծեց՝ հայտարարությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Գերագույն Խորհրդի հայտնի որոշմանը, որում շեշտվում է՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
«Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ իրենք համաժողովրդական ճանապարհով են եկել,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշեց շարժման անդամ Նարինե Դիլբարյանը՝ այդ միտքն իրականում համարելով առասպել,- Իրենք այլևս լեգիտիմ չեն: ՀՀ-ում վաղուց արդեն տեղի է ունենում Սահմանադրական կարգի տապալում»:
«Ես դժգոհ եմ, որ ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ Արցախի Կառավարությունը մինչ այսօր չեն դատապարտել ադրբեջանական պետական մակարդակով իրականացված ահաբեկչությունը՝ Արցախի իրավապահ մարմնի աշխատողների նկատմամբ»,- այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքի բնակիչ, «Շուշի հայենակցական միության» նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 5-ին թշնամու կողմից արցախցի 3 ոստիկանների սպանության դեպքին:
«Գոնե այս քննարկմանը ներկա մեր գործընկերները տեղյակ են, որ այս իշխանության համառ ջանքերով ինքնորոշման իրավունքի սկզբունքը բանակցային գործընթացի օրակարգից, ըստ էության, դուրս է եկել, և գործընթացը գլորվում է բավականին վտանգավոր ուղղութամբ»,- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ապա խոսքը փոխանցեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանին, ում զեկուցումը ՀՀ պետական սահմանադրական իրավունքի տեսանկյունից՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին էր: