Հետո տարածքային պահանջներ էլի կառաջանան՝ անկախ նրանից՝ Խաղաղության պայմանագիր կլինի՞, թե՞ ոչ. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառախաղ-հարցադրում է արել՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է ՀՀ սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ իրենց նկատմամբ, թե՞ նա ունի անկեղծ մտահոգություններ, որ այդպիսին բան կա:

«Ո՞րն է մեր առաջարկած տրամաբանությունը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Ենթադրենք՝ ստորագրեցինք Խաղաղության պայմանագիրը, որտեղ գրված է՝ Հայաստանը Ադրբեջանից, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը և պարտավորվում է ապագայում որևէ տարածքային պահանջ չներկայացնել։

Այդ հարցը գնում է Սահմանադրական դատարան, եթե որոշվում է, որ այդ դրույթը մեր Սահմանադրությանը չի համապատասխանում, որովհետև մեր Սահմանադրության մեջ դրույթ կա, որ տենց չի: Եվ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մենք ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, մենք ասում ենք՝ ժողովուրդ, սա արդեն ուրիշ իրավիճակ է, պետք է դիրքավորվենք այս իրավիճակի նկատմամբ։

Եթե Սահմանադրական դատարանն ասում է, որ համապատասխանում է Սահմանադրությանը, և ուղարկում է ԱԺ, նա էլ վավերացնում է այն դրույթը, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, դա ստանում է բարձրագույն իրավական ուժ։

Կարդացեք նաև

Իսկ երբ որ այդ պայմանագիրը վավերացվում է ՀՀ գործող Սահմանադրության հինգերորդ կետի համաձայն, բոլոր այն օրենքները, որ հակասում են վավերացված միջազգային պայմանագրին, ուրեմն գերակայում է վավերացված միջազգային պայմանագիրը: Այսինքն, եթե այդ թուղթը ստորագրվում է, վավերացվում է Ադրբեջանի մտահոգությունները, որոնք, ենթադրենք, կարող են լինել, ամբողջությամբ դուրս է գալիս: Եվ այն՝ բա հետո տարածքային պահանջներ առաջ գա՞ն, է՜ հետո, եթե տարածքային պահանջներ գալու են, միշտ էլ կարան գան, Խաղաղության պայմանագիր լինի թե չլինի, Սահմանադրության մեջ լինի թե չլինի, մարդկության պատմությունը տասնյակ այդպիսի դեպքեր է տեսել»,- մանրամասնել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ-ի նկատմամբ:

Այսինքն, եթե Խաղաղության պայմանագրի առկայության դեպքում հնարավոր են տարածքային պահանջներ, իսկ, ըստ էության, դա լինելու է Ադրբեջանի կողմից, նշանակում է՝ Խաղաղության պայմանագիրը չի՞ կանխում պատերազմի հնարավորությունը:

Մի առիթով 2022թ. Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հստակ նշել էր.

«Դիվանագիտությունն ամենակարող չէ, այն պետության, պետական համակարգի մի բաղադրիչ է, ինչպես պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը, ներքին զորքերը, հատուկ ծառայությունները: Դրա համար՝ ասել, որ դիվանագետները ստորագրելով որևէ փաստաթուղթ, կլուծեն խնդիրները, միամտություն է: Մենք պետք է ձերբազատվենք պատրանքներից, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ինչ-որ խնդիր լուծել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս