Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ստում էր. Հրանտ Բագրատյան

Խաղաղության օրակարգը միակողմանիորեն վերահաստատելով՝ Նիկոլ Փաշինյանը նաև ՄԱԿ ամբիոնն օգտագործեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար՝ բաց ակնարկներ ուղղելով.

«Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա»։

168.amՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա նշանակում է հրաժարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որում կողմերն արձանագրել էին՝ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

Հրանտ Բագրատյանն ի պատասխան՝ հետևյալ արձանագրումներն արեց. «Նախ, ինքը ասում է, թե նման բան չի եղել. եղել է, և դու էլ ստորագրել ես, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով դու Ադրբեջանին առաջարկել ես անխոչընդոտ ճանապարհ, որը մեկնաբանվում է իբրև միջանցք՝ ի փոխհատուցումն Լաչինի միջանցքի, և այդ ճանապարհը պետք է հսկեն ռուսական անվտանգության ծառայության ուժերը։

Կարդացեք նաև

Երկրորդը՝ երբ ՀՀ ԱԺ-ում հայտարարեցին, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խնդրահարույց է, ինքն ասաց՝ մենք չենք կարող հրաժարվել այդ փաստաթղթից։

Եվ ուրեմն, մենք այստեղ 100 տոկոս վստահությամբ կարող ենք ասել, որ նա ՄԱԿ-ի ամբիոնից պարզապես ստում էր»։

Հստակեցմանը, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, նախկին վարչապետն արձագանքեց՝ դիտարկմամբ, որ ՌԴ-ն արդեն սովորել է՝ հերթական անգամ Փաշինյանն իրեն պետք է «գցի», ու Փաշինյանը գցում է։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ՝ «եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար» հայտարարության առնչությամբ էլ քաղաքական գործիչը շեշտեց․ «Պարզապես շանտաժ է․ նա ուզուրպացրել է իշխանությունը և հակասահմանադրական հայտարարություններ է անում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս