Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ ունի,բայց դա մենք չենք բարձրաձայնում

Լրագրողների հետ հանդիպմանն «Արմենպրեսը» Նիկոլ Փաշինյանից փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ, ինչը շարունակում է պնդել Ադրբեջանը: Բացի այս, Փաշինյանին հարցրել են, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում դարձյալ ՀՀ-ին մեղադրում է հրադադարի խախտումների համար, իսկ Հայաստանը հետաքննության երկկողմ մեխանիզմներ ստեղծելու առաջարկ էր արել, արդյո՞ք արձագանք եղել է:
Փաշինյանը նախ հարցադրման վերջին մասին է արձագանքել՝ նշելով, որ քանի դեռ հետաքննության երկկողմ մեխանիզմների մասին հրապարակային խոսում են, նշանակում է՝ աշխատանքային մակարդակում կամ արձագանք չկա, կամ արձագանքը բավարար չեն համարում:

«Եթե անընդհատ ադրբեջանական կողմը նշում է, որ կա հրադադարի ռեժիմի խախտում, ՀՀ-ն էլ շեշտում է, որ չկա խախտում, կարծում եմ, այս իրավիճակի ճիշտ հանգուցալուծումն այն է, որ ստեղծվի հետաքննության համատեղ մեխանիզմ, որպեսզի ամեն դեպքն առանձին իրար հետ քննելու և եզրակացությունների գալու հնարավորություն ունենանք: Այդ առաջարկն ուժի մեջ է»,- շեշտել է նա:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման պահանջին, Փաշինյանն ասել է՝ հնարավոր է նման որոշում կայացնել:

«Երբ խաղաղությունը կայացած փաստ է, նման ձևաչափի գոյությունը, իրոք, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է: Իմ տրամաբանությամբ, պետք չէ կառքը ձիուց առաջ դնել: Հարց է՝ արդյո՞ք արդյունավետ է կամ ճիշտ ճանապարհ է այդ թեման դարձնել քննարկման առարկա հիմա»,- նշել է Փաշինյանը: Եվ անդրադառնալով ադրբեջանական պնդմանը՝ եթե Հայաստանը չի ցանկանում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարում, նշանակում է՝ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ:

Կարդացեք նաև

«Ադրբեջանն ուրիշ մեղադրանքներ էլ է հնչեցնում Հայաստանի հասցեին՝ ասելով, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ: Համաձայն չենք»,- շարունակել է Փաշինյանը և հիշեցրել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձը, որտեղ նա նշել էր, որ «1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ և մինչև օրս առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում, բայց սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են»:

168.am-ն անդրադարձել էր որ Փաշինյանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պահանջը կատարելու համար:

«ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները տեղի են ունեցել Հայաստանի 29 743 քկմ տարածքում, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք չի մասնակցել դրան: Այսինքն, ԼՂ-ում երբեք ՀՀ ընտրություններ, հանրաքվե չի եղել»,- ընդգծել է նա, այնուհետև շարունակել, որ Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ պարունակում է:
Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս